Ելակետ | Իրան | Իտալիայի վարչապետը երկօրյա այցով ժամանել է Իրան

Իտալիայի վարչապետը երկօրյա այցով ժամանել է Իրան

Տառաչափ Decrease font Enlarge font
Իտալիայի վարչապետը երկօրյա այցով ժամանել է Իրան

Իրանական IRINN հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Հասան Ռուհանին Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցիի հետ Թեհրանում կազմակերպված համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Իտալիան պետք է կրկին դառնա ԵՄ-ում Իրանի խոշորագույն տնտեսական գործընկերը:

«Թեհրանի հանդեպ պատժամիջոցների սահմանումից առաջ Իտալիան ԵՄ-ում Իրանի հիմնական գործընկերն էր, և մենք ցանկանում ենք, որ վերականգնվի այդ կարգավիճակը»,- ասել է Ռուհանին:

Հաղորդվում է, որ Իտալիան մինչև 2012 թվականը եղել է Իրանի հիմնական առևտրային ու տնտեսական գործընկերների թվում: Պատժամիջոցների սահմանումից առաջ երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալը կազմել է 7 միլիարդ եվրո, մինչդեռ ներկայում այն կազմում է 1.6 միլիարդ եվրո:

Ռուհանին հայտարարել է, որ Իտալիայի վարչապետի հետ առևտրային ու տնտեսական համագործակցության խթանումից բացի՝ քննարկել են նաև ահաբեկչության դեմ պայքարի հարցն ու տարածաշրջանային հարցեր:

Մատեո Ռենցին ապրիլի 12-ին Թեհրան է ժամանել 250 հոգանոց պատվիրակության ուղեկցությամբ: Այս տարվա հունվարին Ռուհանին մեկնել էր Հռոմ, որտեղ ստորագրվել էր 17 միլիարդ դոլարի 17 համաձայնագիր:

Subscribe to comments feed Մեկնաբանություններ (0 posted):

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը comment

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

  • email Ուղղարկել ընկերոջ
  • print Տպագրելու տարբերակ
  • Plain text Տեքստային տարբերակ
Պիտակներ:
Պիտակներ չկան
Գնահատական
0