Ելակետ | Իրան | ԱՄՆ-ն Իրանից 32 տոննա ծանր ջուր է գնել.Պետդեպ

ԱՄՆ-ն Իրանից 32 տոննա ծանր ջուր է գնել.Պետդեպ

Տառաչափ Decrease font Enlarge font
ԱՄՆ-ն Իրանից 32 տոննա ծանր ջուր է գնել.Պետդեպ

ԱՄՆ-ն ուրբաթ հայտարարել է, որ մտադիր է ծանր ջուր գնել Իրանից: 32 տոննա ծանր ջրի արժեքը կկազմի ոչ ավել քան 10 մլն դոլարը: ТАСС-ի փոխանցմամբ` այս մասին հաղորդել է ԱՄՆ Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Էլիզաբեթ Տրյուդոն:

Միևնույն ժամանակ նա նշել է, որ տվյալ գործարքը չի խախտում Իրանի նկատմամբ գործող  որևէ պատժամիջոց, այլ թույլատրելի է համարվում գործողությունների համընդհանուր համապարփակ ծրագրի շրջանակներում, որն ավելի վաղ ստորագրվել է Թեհրանի, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 5 մշտական անդամների և Գերմանիայի միջև: Այդ փաստաթուղթն ուղղված է Իրանի միջուկային մշակումների շուրջ ճգնաժամի կարգավորմանը:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր ԱՄՆ Պետդեպի մամլո քարտուղար Ջոն Կիրբին` ամերիկյան կառավարությունը իսկապես Իրանի իշխանություններից 32 տոննա ծանր ջուր է գնել, որը միջուկային հրթիռներում սառեցուցիչի դեր է կատարում:

Subscribe to comments feed Մեկնաբանություններ (0 posted):

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը comment

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

  • email Ուղղարկել ընկերոջ
  • print Տպագրելու տարբերակ
  • Plain text Տեքստային տարբերակ
Պիտակներ:
Պիտակներ չկան
Գնահատական
0