Ելակետ | Իրան | Ռոհանին իր գոհունակութիւնն է յայտնել խորհրդարանական ընտրութիւնների արդիւնքների կապակցութեամբ

Ռոհանին իր գոհունակութիւնն է յայտնել խորհրդարանական ընտրութիւնների արդիւնքների կապակցութեամբ

Տառաչափ Decrease font Enlarge font

Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին իր գոհունակութիւնն է յայտնել խորհրդարանական ընտրութիւններում գրանցւած արդիւնքների կապակցութեամբ:

Նա յոյս է յայտնել, որ նորընտիր խորհրդարանը կը քայլի գործադրին համընթաց, եւ կառավարութեանը կը յաջողւի իրագործել իր տւած խոստումները:
Այս մասին, դոկտ. Ռոհանին յայտարարել է Մայիսի 1-ին, աշխատաւորների միջազգային օրւայ կապակցութեամբ կազմակերպւած միջոցառման ընթացքում. «Յուսով ենք, որ նորընտիր խորհրդարանն աւելի համադրւած կաշխատի երկրի միւս երկու ուժերի հետ»,- նշել է Հանրապետութեան նախագահը՝ յաւելելով, որ այդ ընթացքը կը նպաստի գործադիրին իրականացնելու ժողովրդին տւած իր խոստումները:
Նա ողջունել է խորհրդարանական ընտրութիւններում կանանց գրանցած յաջողութիւնը, եւ ողջունել նրանց ակտիւ ներկայութիւնը՝ երկրի քաղաքական-հասարակական կեանքի բոլոր ասպարէզներում:
Նախագահը չի շրջանցել նաեւ միջուկային համաձայնագրի թեման: Նա դրական գնահատելով Իրանի միջուկային ծրագրի շուրջ կայացած համաձայնագիրը, դրա ընդդիմախօսներին ասել է. «Ինչու էք փորձում մի մեծ ժողովրդի ձեռքբերումը նսեմացնել: Սա միայն կառավարութեան ձեռքբերումը չէ: Սա մի մեծ ու հզօր ժողովրդի նւաճումն է»:
Անդրադառնալով իր բնութագրմամբ «վատատեսների» քննադատութիւններին, դոկտ. Ռոհանին նշել է. «Համաձայնագրի արդիւնքում, այսօր արդէն աւելի դիւրին են դարձել ֆինանսական փոխադրումները: Նրանք սա ոչինչ են համարում: Համաձայնագրի արդիւնքում, բեռնատար նաւերը հարեւան երկրների նաւահանգիստներում բեռնաթափւելու փոխարէն, բեռնաթափւում են մեր նաւահանգիստներում, եւ իւրաքանչիւր կոնտէյների՝ Իրան տեղափոխելու համար այլեւս ժողովրդի գրպանի հաշւին չի վաճարւում յաւելեալ 700 դոլար: Դուք սա ոչինչ էք համարում»:
Օրւայ առիթի՝ աշխատաւորների միջազգային օրւայ կապակցութեամբ Հանրապետութեան նախագահը յատուկ ընդգծել է, որ կառավարութիւնը իր ամբողջ կարողութիւններով կանգնած է աշխատաւորների կողքին, եւ ամէն ինչ անելու է նրանց խնդիրների կարգաւորման ու հասարակական դիրքի ամրապնդման կապակցութեամբ:

Subscribe to comments feed Մեկնաբանություններ (0 posted):

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը comment

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

  • email Ուղղարկել ընկերոջ
  • print Տպագրելու տարբերակ
  • Plain text Տեքստային տարբերակ
Պիտակներ:
Պիտակներ չկան
Գնահատական
0