Ելակետ | Իրան | Իրանի հոգևոր առաջնորդը դատապարտել է անգլերենի գերակշռությունը գիտության ոլորտում

Իրանի հոգևոր առաջնորդը դատապարտել է անգլերենի գերակշռությունը գիտության ոլորտում

Տառաչափ Decrease font Enlarge font
Իրանի հոգևոր առաջնորդը դատապարտել է անգլերենի գերակշռությունը գիտության ոլորտում

Իրանի հոգևոր առաջնորդ, այաթոլլահ Ալի Խամենեին դատապարտել է անգլերենի գերակշռությունը գիտության ոլորտում` նշելով, որ կան շատ ուրիշ լեզուներ, որոնք կարող էին դառնալ միջազգային շփման լեզու:

«Գիտության լեզուն չպետք է միայն անգլերենը լինի: Հիմնվել միայն անգլերենի վրա ճիշտ չէ:  Իսպաներենը, ֆրանսերենը, գերմաներենը կամ արևելյան լեզուները ևս գիտության լեզուներ են հանդիսանում», - BBC-ի փոխանցմամբ` հայտարարել է Խամենեին` Թեհրանում դասախոսների հետ հանդիպմանը:

Խամենեին նշել է, որ չեն պարտադրում հաջորդ իսկ օրվանից դադարել անգլերեն սովորել, սակայն գիտեն ինչպես հետագայում լուծել այդ խնդիրը:

Իրանի հոգևոր առաջնորդը գիտության զարգացումն անվանել է գլխավոր խթաններից մեկը պետությունների ամրապնդման համար:

 

Subscribe to comments feed Մեկնաբանություններ (0 posted):

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը comment

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

  • email Ուղղարկել ընկերոջ
  • print Տպագրելու տարբերակ
  • Plain text Տեքստային տարբերակ
Պիտակներ:
Պիտակներ չկան
Գնահատական
0