Ելակետ | Իրան | Իրանում անցկացվող զորավարժությունների ժամանակ փորձարկվել է նոր սերնդի անօդաչու թռչող սարք

Իրանում անցկացվող զորավարժությունների ժամանակ փորձարկվել է նոր սերնդի անօդաչու թռչող սարք

Տառաչափ Decrease font Enlarge font
Իրանում անցկացվող զորավարժությունների ժամանակ փորձարկվել է նոր սերնդի անօդաչու թռչող սարք

Իրանական Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Մուհաջիր-Մ2» անօդաչու թռչող սարքը փորձարկվել է Իրանի Սպահան քաղաքի շրջանում անցկացվող զորավարժությունների ժամանակ:

Իրանի ցամաքային զորքերի «Բեյթ օլ-Մողադդաս-28» զորավարժությունները մեկնարկել են երեկ, իսկ այսօր փորձարկվել է նոր ԱԹՍ՝ որպես պայմանական հակառակորդի սարք:

Գնդապետ Ռեզա Հաքին, որն իրանական ԱԹՍ-երը ղեկավարող «Վալի-ե Ասր» ստորաբաժանման հրամանատարն է, հայտարարել է, որ «Մուհաջիր-Մ2»-ը հագեցած է ժամանակակից սարքերով ու համակարգերով, որն օգտագործվում է ինչպես ռազմական, այնպես էլ՝ քաղաքացիական նպատակներով:

«Նոր ԱԹՍ-ն կարող է կիրառվել օդային հետախուզության ու պարեկության, ճանապարհային շարժը կառավարելու, աղետի ենթարկվածներին օգնության հասնելու, քարտեզագրության ու ծովի աղտոտվածության վերահսկման համար»,- ասել է գնդապետը:

Subscribe to comments feed Մեկնաբանություններ (0 posted):

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը comment

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

  • email Ուղղարկել ընկերոջ
  • print Տպագրելու տարբերակ
  • Plain text Տեքստային տարբերակ
Պիտակներ:
Պիտակներ չկան
Գնահատական
0