Ելակետ | Արցախ | Հանդիպում Ամերիկայի Հայկական Համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահի հետ

Հանդիպում Ամերիկայի Հայկական Համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահի հետ

Տառաչափ Decrease font Enlarge font
Հանդիպում Ամերիկայի Հայկական Համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահի հետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 23-ին ընդունել է Ամերիկայի Հայկական Համագումարի (ԱՀՀ) հոգաբարձուների խորհրդի համանախագահ Վան Կրիկորյանին:

Հանդիպմանն արծարծվել են Արցախի ներքին եւ արտաքին քաղաքականությանը, Հայրենիք-Սփյուռք կապերին, ապրիլի 2-5-ը Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմական գործողություններին եւ դրանց հետեւանքներին, տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին վերաբերող մի շարք հարցեր:
Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել Ամերիկայի Հայկական Համագումարի աշխատանքը՝ կարեւորելով նրա դերակատարությունն Արցախին մշտապես սատարելու եւ համազգային տարբեր խնդիրների լուծմանն ակտիվ մասնակցելու գործում:
Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանը, ԱՀՀ Երեւանյան գրասենյակի տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանը, պաշտոնատար այլ անձինք:

Subscribe to comments feed Մեկնաբանություններ (0 posted):

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը comment

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

  • email Ուղղարկել ընկերոջ
  • print Տպագրելու տարբերակ
  • Plain text Տեքստային տարբերակ
Պիտակներ:
Պիտակներ չկան
Գնահատական
0