Ելակետ | Արցախ | Հանդիպում Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորներ Ֆրանսուա Ռոշբլուանի եւ Ռընե Ռուքեի հետ

Հանդիպում Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորներ Ֆրանսուա Ռոշբլուանի եւ Ռընե Ռուքեի հետ

Տառաչափ Decrease font Enlarge font
Հանդիպում Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորներ Ֆրանսուա Ռոշբլուանի եւ Ռընե Ռուքեի հետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 24-ին ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանին եւ Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խորհրդարանական խմբի նախագահ Ռընե Ռուքեին:

Հանդիպմանը քննարկվել են Արցախի եւ Ֆրանսիայի խորհրդարանների, հասարակական ու քաղաքական շրջանակների միջեւ կապերի զարգացմանն առնչվող հարցեր: 
Անդրադարձ է կատարվել նաեւ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը եւ տարածաշրջանային գործընթացներին: 
Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել հյուրերին մեր երկրների ու ժողովուրդների միջեւ բարեկամական հարաբերությունների խորացման ուղղությամբ տարվող մեծ եւ սկզբունքային գործունեության համար՝ այն որակելով որպես անկեղծ բարեկամության եւ մարդասիրության օրինակելի դրսեւորում:
Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը, պաշտոնատար այլ անձինք:

Subscribe to comments feed Մեկնաբանություններ (0 posted):

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը comment

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

  • email Ուղղարկել ընկերոջ
  • print Տպագրելու տարբերակ
  • Plain text Տեքստային տարբերակ
Պիտակներ:
Պիտակներ չկան
Գնահատական
0