Ելակետ | Տարածաշրջան | Ամերիկացի սենատորը սպառնացել է Ադրբեջանի նկատմամբ միջոցներ ձեռնարկել

Ամերիկացի սենատորը սպառնացել է Ադրբեջանի նկատմամբ միջոցներ ձեռնարկել

Տառաչափ Decrease font Enlarge font
Ամերիկացի սենատորը  սպառնացել է Ադրբեջանի նկատմամբ միջոցներ ձեռնարկել

Ամերիկացի ազդեցիկ սենատոր, հանրապետական Ջոն ՄքՔեյնն «Ամերիկայի ձայնը» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցում Բաքվին կոչ է արել ազատ արձակել լրագրող Խադիջա Իսմայիլովային՝ հակառակ դեպքում սպառնալով Ադրբեջանի նկատմամբ միջոցներ ձեռնարկել, տեղեկացնում է contact.az-ը։

Անձամբ սենատորի համար ի՞նչ է նշանակում լրագրող Խադիջա Իսմայիլովայի աշխատանքը, որը հետաքննել է Իլհամ Ալիևի ու նրա ընտանիքի անդամների բիզնեսները, ինչից հետո ձերբակալվել է։

 Պատասխանելով այդ հարցին՝ սենատորն ասել է, որ Խադիջայի ձերբակալությունը դուրս է գալիս մեկ մարդու ինքնության սահմաններից ու հարցերի ավելի ընդգրկուն շրջանակի վրա տարածվում։

 «Խոսքը խիզախ կնոջ կողմից կոռուպցիայի բացահայտման  մասին է։ Ձերբակալելով Խադիջային՝ կառավարությունը պայքարում է ժողովրդավարության ու ազատ մամուլի դեմ՝ բոլորին ցույց տալով, որ հարվածում է նման գործունեության համար։ Այդկերպ, սա ոչ միայն Խադիջայի պատմությունն է, այլև բարեփոխումների անհրաժեշտության վկայությունը»,-ասել է սենատորը։

 ԱՄՆ Կոնգրեսում քննարկվում է օրինագիծ, որն ուղղված է պետական պաշտոնյաների դեմ, որոնք աշխարհում խախտում են մարդու իրավունքները. ՄքՔեյնն այդ փաստաթղթի աջակիցներից մեկն է։

 «Եթե իշխանությունը շարունակի խախտել մարդու իրավունքները, ապա անհրաժեշտ կլինի միջոցառումներ ձեռնարկել Ադրբեջանի կառավարության դեմ։ «Մագնիտսկու օրենքը» վախեցրել է ողջ աշխարհի բռնապետներին։ Իհարկե, մենք պետք է լրջորեն քննարկենք այդ տարբերակը, սակայն հուսով եմ, որ մինչ այդ՝ Խադիջան ազատ կարձակվի»,-ասել է նա։

 Պատասխանելով հարցին, թե Խադիջա Իսմայիլովային բանտում պահելն ինչպե՞ս է ազդում երկկողմ հարաբերությունների վրա, սենատորն ասել է, որ անկասկած, լրագրողին ապագայում նույնպես կալանքի տակ պահելը վատ կանդրադառնա։

 «Կառավարությունը մերժում է միջազգային նորմերը, շարունակում է անմեղ մարդկանց ձերբակալել՝ խախտելով նրանց իրավունքն ու մամուլի ազատությունը։ Այդ գործընթացների շարունակությունը մեզ կստիպի որոշակի քայլեր ձեռնարկել»,-ասել է նա։ 

Subscribe to comments feed Մեկնաբանություններ (0 posted):

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը comment

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

  • email Ուղղարկել ընկերոջ
  • print Տպագրելու տարբերակ
  • Plain text Տեքստային տարբերակ
Պիտակներ:
Պիտակներ չկան
Գնահատական
0