Ելակետ | Տարածաշրջան | Գերմանիայի կանցլերը Էրդողանի հետ հանդիպման ընթացքում խստացրել է տոնը. Die Welt-ի անդրադարձը

Գերմանիայի կանցլերը Էրդողանի հետ հանդիպման ընթացքում խստացրել է տոնը. Die Welt-ի անդրադարձը

Տառաչափ Decrease font Enlarge font
Գերմանիայի կանցլերը  Էրդողանի հետ հանդիպման ընթացքում  խստացրել է տոնը. Die Welt-ի անդրադարձը

Թուրքիա կատարած վերջին այցի ընթացքում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ զրույցի ընթացքում խստացրել է տոնը, գրում է գերմանական Die Welt պարբերականի վերլուծաբան Ռոբին Ալեքսանդրը։

Հոդվածի հեղինակը հիշեցնում է, որ ավելի վաղ՝ միգրացիոն ճգնաժամի ընթացքում, Մերկելը խուսափում էր Էրդողանի հասցեին ցանկացած քննադատությունից։ 

Մասնավորապես, Մերկելի լուրջ տրամադրվածության մասին է վկայում հայտարարությունն այն մասին, որ Թուրքիայի քաղաքացիների համար հուլիսի մեկից վիզաների ոչ մի չեղարկում չի լինելու։

«Ներկա դրությամբ ոչ բոլոր պայմաններն են իրականացվում»,-հայտարարել է Մերկելը։

 Նա, սակայն, խուսափել է պատասխանել հարցին, թե չի՞ հանգեցնի դա Թուրքիայի և Եվրամիության միջև փախստականների հարցով համաձայնագրի տապալմանը։

«Մենք խոսեցինք միայն մակերեսորեն և չքննարկեցինք բոլոր մանրամասները»,-ասել է կանցլերը՝ հավելելով, որ իր մոտ տպավորություն է, որ համաձայնագիրը բխում է երկու կողմերի շահերից, և այն պետք է աստիճանաբար իրագործել։

 

Պարբերականը հիշեցնում է, որ խոսքը Թուրքիայի և ԵՄ-ի միջև կնքված համաձայնագրի մասին է, համաձայն որի Թուրքիան խոստացել է թույլ չտալ Էգեյան ծովով փախստականների մուտքը Եվրոպա, ինչի դիմաց Եվրոպան պետք է չեղարկի վիզային ռեժիմը Թուրքիայի համար։ Վերջինս, իր հերթին, պետք է տեխնիկական ու քաղաքական բնույթի 72 հարց կարգավորի։ Հենց վերջինն էլ Էրդողանն անել չի ցանկանում. հակաահաբեկչական օրենսդրությունը, որով Թուրքիան հետապնդում է ընդդիմադիրների, լրագրողների ու պատգամավորների, անփոփոխ է մնալու, գրում է հեղինակը։

Subscribe to comments feed Մեկնաբանություններ (0 posted):

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը comment

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

  • email Ուղղարկել ընկերոջ
  • print Տպագրելու տարբերակ
  • Plain text Տեքստային տարբերակ
Պիտակներ:
Պիտակներ չկան
Գնահատական
0