Ելակետ | Տարածաշրջան | Ֆրանսիան կշարունակի ջանքերը` ուղղված ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը. Օլանդ

Ֆրանսիան կշարունակի ջանքերը` ուղղված ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը. Օլանդ

Տառաչափ Decrease font Enlarge font
Ֆրանսիան կշարունակի ջանքերը` ուղղված ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը. Օլանդ

Trend-ի փոխանցմամբ`Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը շնորհավորանք է ուղարկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին:

«Ձեզ և Ձեր ժողովրդին անկեղծորեն ցանկանում եմ խաղաղություն, բարգավաճում և առաջընթաց Ադրբեջանի ազգային տոնի` Հանրապետության օրվա կապակցությամբ: Այս տարի, ինչպես նախորդ տարիներին, Ֆրանսիայի և Ադրբեջանի միջև համագործակցության զարգացումը շարունակվել է բոլոր ոլորտներում: Դրա վառ օրինակն է հանդիսանում Ֆրանս-ադրբեջանական համալսարանը, որը շուտով կբացվի Բաքվում: Ես ուրախ եմ այդ առթիվ և ցանկանում եմ, որ մեր երկրները միացնող գործընկերության կապերն ավելի խորանան և ընդգրկեն տարբեր ոլորտներ:

Հնարավորությունից օգտվելով, ուզում եմ Ձեզ հավաստիացնել, որ Ֆրանսիան, որպես Մինսկի խմբի համանախագահող երկիր, ռուս և ամերիկացի գործընկերների հետ համատեղ կշարունակեն ջանքերը` ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը բանակցությունների ճանապարհով»,- ասված է Ֆրանսուա Օլանդի շնորհավորանքում:

Subscribe to comments feed Մեկնաբանություններ (0 posted):

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը comment

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

  • email Ուղղարկել ընկերոջ
  • print Տպագրելու տարբերակ
  • Plain text Տեքստային տարբերակ
Պիտակներ:
Պիտակներ չկան
Գնահատական
0