Ելակետ | Տարածաշրջան | Սպառնալիքները լավագույն դիվանագիտական գործիքը չեն. Յունկերը՝ Թուրքիայի իշխանություններին

Սպառնալիքները լավագույն դիվանագիտական գործիքը չեն. Յունկերը՝ Թուրքիայի իշխանություններին

Տառաչափ Decrease font Enlarge font
Սպառնալիքները լավագույն դիվանագիտական գործիքը չեն. Յունկերը՝ Թուրքիայի իշխանություններին

Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը Թուրքիայի իշխանություններին կոչ է արել հրաժարվել ԵՄ-ին հնչեղ հայտարարություններով ահաբեկելուց՝ նպատակ ունենալով ցանկալի արդյունքի հասնել վիզային ռեժիմի ազատականացման վերաբերյալ բանակցություններում:

«Ինչ վերաբերում է հակաահաբեկչական օրենսդրության վերաբերյալ պահանջներին, մենք ակնկալում ենք, որ Թուրքիան հավատարիմ կլինի իր պարտավորություններին:

Սպառնալիքները լավագույն դիվանագիտական գործիքը չեն, յուրաքանչյուր ոք պետք է հրաժարվի դրանք կիրառելուց, որովհետև դրանք ընդհանրապես որևէ արդյունքի չեն հանգեցնում»,- ասել է Եվրոպական հանձնաժողովի նախագահը:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը սպառնացել է ԵՄ-ին, որ Թուրքիան դուրս կգա միգրացիոն համաձայնագրից, եթե ԵՄ-ն երկրի քաղաքացիներին չհատկացնի ոչ վիզային ռեժիմ:

Subscribe to comments feed Մեկնաբանություններ (0 posted):

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը comment

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

  • email Ուղղարկել ընկերոջ
  • print Տպագրելու տարբերակ
  • Plain text Տեքստային տարբերակ
Պիտակներ:
Պիտակներ չկան
Գնահատական
0