Ելակետ | Տարածաշրջան | Տարածաշրջանում մեկ շաբաթում գրանցվել է 5 երկրաշարժ

Տարածաշրջանում մեկ շաբաթում գրանցվել է 5 երկրաշարժ

Տառաչափ Decrease font Enlarge font
Տարածաշրջանում մեկ շաբաթում գրանցվել է 5 երկրաշարժ

ՍՊԾ դիտացանցը մայիսի 19-ից մինչև 25-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության տարածքում 3 բալ և ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել:

Այս մասին տեղեկացրին ՍՊԾ գործակալությունից:

Տարածաշրջանում 3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է 5 երկրաշարժ: Մայիսի 20-ին 3 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.4) երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայում՝ Օլտու քաղաքից 43 կմ դեպի հյուսիս-արևելք: Հաջորդ օրը Ադրբեջան-Վրաստան սահմանային գոտում գրանցված 3-4 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.7) երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր Զաքաթալա քաղաքից 24 կմ դեպի արևմուտք: Երկու ստորգետնյա ցնցում տեղի է ունեցել մայիսի 22-ին՝ 3-4 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.7) Թուրքիայի Ալաշկերտ քաղաքից 58 կմ դեպի հարավ-արևելք և 3 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.5) Իրանի Թավրիզ քաղաքից 5 3 կմ դեպի հյուսիս-արևելք: Մայիսի 23-ին Իրանի Խոյ քաղաքից 48 կմ դեպի հյուսիս-արևմուտք գրանցված սեյսմիկ իրադարձության ուժգնությունն էր 3-4 բալ (մագնիտուդ 2.7):

Տարածաշրջանից դուրս 6.0 և ավելի մագնիտուդով երկրաշարժ չի գրանցվել:

Subscribe to comments feed Մեկնաբանություններ (0 posted):

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը comment

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

  • email Ուղղարկել ընկերոջ
  • print Տպագրելու տարբերակ
  • Plain text Տեքստային տարբերակ
Պիտակներ:
Պիտակներ չկան
Գնահատական
0