Ելակետ | Տարածաշրջան | Ժիրայր Սեֆիլյանը և Կոմանդոսը քննարկել են Արցախի իրադրությանը վերաբերող հարցեր

Ժիրայր Սեֆիլյանը և Կոմանդոսը քննարկել են Արցախի իրադրությանը վերաբերող հարցեր

Տառաչափ Decrease font Enlarge font
Ժիրայր Սեֆիլյանը և Կոմանդոսը քննարկել են Արցախի իրադրությանը վերաբերող հարցեր

Արցախյան պատերազմի հերոս, գեներալ Արկադի Տեր-Թադևոսյանը՝ Կոմանդոսը, կողմնակից է նախկինում հայկական ուժերի վերահսկողության տակ գտնվող 800 հեկտարը հետ գրավելուն, բայց կարծում է, որ սա պետք է արվի պետական մակարդակով, այսինքն՝ հրամանը վերևից ստացվի:

Այս մասին թղթակցին հայտնեց Արկադի Տեր-Թադևոսյանն ու ավելացրեց, որ եթե կամավորականները դիմեն Գերագույն գլխավոր հրամանատարին, ինքն էլ կդիմի:

«Պետությունը պետք է որոշի, հրամանը պետք է վերևից ստացվի: Ես կողմ եմ, որ դա անեն կամավորականները, ոչ թե ջահել էրեխեքը»,-  հավելեց  Արկադի Տեր-Թադևոսյանը։

Հիշեցնենք, որ  մամուլը գրել էր , որ  «Հիմնադիր խորհրդարանի» հիմնադիր Ժիրայր Սեֆիլյանը և Կոմանդոսը  հանդիպում են ունեցել, որի ժամանակ   քննարկվել են Արցախի իրադրությանը վերաբերող հարցեր, ինչպես գրել էր «Հրապարակը»՝ «կորսված տարածքները հետ վերցնելու ծրագիր են մտմտացել»:

Նշենք, որ այդ հանդիպումից հետո Արկադի Տեր-Թադևոսյանի բջջային հեռախոսը տևական ժամանակ անջատված էր: Նա հաստատեց Ժիրայր Սեֆիլյանի  հետ հանդիպումը ` այն որակելով որպես մարտական ընկերների հանդիպում:

Հարցին՝ իսկ եթե երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը դեմ լինի այս փուլում նման գործողություններին, ինչի մասին բանակի ԶՈՒ ԳՇ մի շարք պաշտոնատար անձինք արդեն իսկ արտահայտվել են, ապա ի՞նչ: Ի պատասխան` Կոմանդոսն ասաց. «Պետք է հասկանալ, որ սա 92-93 թվերը չեն, որ  ֆիդայինները դուրս գան, գնան գործողություններ անեն, հիմա մենք բանակ ունենք, Պաշտպանության  նախարարություն, դրա համար մենք պետք է այդ գործողությունն իրար հետ անենք»:

Subscribe to comments feed Մեկնաբանություններ (0 posted):

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը comment

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

  • email Ուղղարկել ընկերոջ
  • print Տպագրելու տարբերակ
  • Plain text Տեքստային տարբերակ
Պիտակներ:
Պիտակներ չկան
Գնահատական
0