Բաց նամակ Վեհափառ Հայրապետին
Իր Հայրապետական այցելութեան սեմին
Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետ
Վեհափառ Տէր
Պատիւ ունենք ամէն բանից առաջ, նախապէս ողջունել Իրանի Հայոց թեմերին Ձերդ Վեհութեան Հայրապետական այցի կապակցութեամբ: Ի դէպ հայցում ենք առ Աստւած, որ օգտաշատ ու բարեյաջող ընթանան Ձերդ Վեհութեան բազմապիսի իւրայատուկ եւ ժողովրդական հանդիպումները: Կասկած չունենք, որ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսի Հայրապետական քարոզները, հոգեշունչ խօսքերն ու յորդորները կարող են մեծապէս նպաստել մեր համայնքի զարգացման ու բազմակողմանի նւաճումներին:
Վեհափառ Տէր՝
Գուցէ աւելի կանխաւ յայտնեցինք մեր բաղձանքները համայնքի զարգացման ու բարգաւաճման մասին, մինչ այս օրերին մեր համայնքի մտահոգութիւնը ոչ թէ ա՛յդ, այլ նահանջից ու լճացումից փրկելու ցաւալի իրողութիւնն է, որոին լաւապէս տեղեակ է Ձերդ Վեհութիւնը:
Երկարապատումից խուսափելու համար, անցնում ենք բուն նիւթին ու Ձերդ Վեհութիւնից խնդրում ենք կտրուկ ու վճռական տնօրինում կատարէք ներկայ անմխիթար կացութիւնը այս վիճակից փրկելու համար:
Վերջին տարիների ընթացքում, մանաւանդ այնպիսի պայմաններում, որ համայնքը հոգեկան ճգնաժամ է ապրում, ու աւելի քան երբէք կարիք ունի բարոյական ու հոգեկեան թարմացուցիչ առիթների, հէնց ազգաին իշխանութեան ու դրա գլխին կանգնած անձանց ու մարմինների կիրառած սխալ ու չուսումնասիրւած քաղաքականութեանց հետեւանքով, համայնքն ապրում է չափազանց անմխիթար օրեր, ու աննախընթաց անկում ենք նկատում կրօնական, մշակութային, կրթական ու հասարակական ոլորտներում:
Վեհափառ Տէր՝
Իրանահայերս լինելով Հայաստանեայց Առաքելական Սուրբ, Ազգային ու ժողովրդավար Եկեղեցու հետեւոդներ, դարեր շարունակ ունեցել ու պահպանել ենք մեր կրօնական-աւանդական սովորութիւնները, եւ որոնք միաժամանակ համարւում են նաեւ որպէս Հայ եւ մանաւանդ իբրեւ Քրիստոնեա Հայ գոյատեւելու հիմնական երաշխիքները: Դա ապացուցւած ու մեր ծէսերի, աւանդական սովորութիւնների ու յարաճուն շարունակականութեան մէջ՝ ահա դարեր շարունակ:
Ինչպէս կարելի՞ է իր աւանդական սովորութիւններին ու համոզումներին կառչած իրանահայերին պարտադրել, որ մօռանան այդ բոլորը եւ իւրացնեն այնպիսի ներմուծւած (ներխուժած) սովորութիւններ, որոնք ոչ մի կերպ չեն համընկնում ո՛չ հայերի հաւատամքին ու ո՛չ էլ նրանց նկարագրին ու վարքագծերին:
Ինչպէ՞ս կարելի է հաւատացեալներին չթոյլատրել որ Տեառընդառաջի առիթով իր եկեղեցու բակում աւանդական հրավառութիւն ունենայ... եւ կամ արգիլել ուրիշ աւանդական սովորութիւններ, որոնցից իւրաքանչիւրը դարեր շարունակ նպաստել են մեր կրօնական եւ ազգային գոյատեւմանը: Եւ կամ կարելի է՞ արդեօք կրօնական տօները նշելու օրերը նոյնիսկ մէկ շաբաթով ժամանակով յետաձգել կամ քանի օր աւելի շուտ նշել այն օրւանից, որ շեշտւած է մեր եկեղեցու տօնական օրացոյցում:
Միթէ չէ՛ որ մեր եկեղեցին կոչւում է նաեւ ազգային եկեղեցի: Դարեր շարունակ Հայոց եկեղեցին ու իր ծէսերը, ինչպէս նաեւ շարականները շաղախւել են մեր ազգային աւանդական սովորութիւնների ու մշակոյթի հետ: Նոյն պատճառով էլ հնարաւոր չի Հայոց Եկեղեցին պատկերացնել առանց ազգային իւրայատկութիւնների ու նորմերի, եւ ո՛չ էլ Հային պատկերացնել առանց քրիստոնէական հաւատամքի: Այն էլ Հայոց Առաքելական Եկեղեցու Քրիստոնէական համոզումների, որի մէջ մեծ տեղ է վերապահւած ազգային զգացողութեանց ու մշակոյթին:
Այսօր մեր համայնքում (աւելի շուտ Թեհրանի թեմում) եկեղեցիներում ու դպրոցներում դասաւանդւում է միայն Քրիստոնէութիւն՝ առանց հայկականի: Եւ կացութիւնը ողբալի է մանաւանդ Կիրակնօրեայ շաբաթական լսարաններում: Քրիստոնէական Դաստիարակչութիւն կոչւող (գոյութիւն չունեցած) այդ լսարաններ յաճախողներին դաւադրաբար քարոզւում է Քրիստոնէական յառաջադէմ կրօնի քաղընտրաբար միայն այն բաժինները, որոնք տկարութիւն, ստրուկ լինել, ապտակին չպատասխանել, ու... նման պասիւ նոր քրիստոնէութիւն են տարածում, որոնք միայն շեղւած աղանդների եղանակն է:
Վեհափառ Տէր՝
Գիտէք արդեօք ի՞նչ զգացում ունի այդ լսարաններն յաճախող Հայ երիտասարդը՝ Եղեռնի ու Ցեղասպանութեան նկատմամբ: Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան ենթակայ այդպիս լսարաններ յաճախողները ցեղասպանութիւնն համարում են պատմութեան գիրկն անցած մի դրւագ, եւ որի զոհերի հոգիների հանգստութեան համար պիտի աղօթել միայն... Նոյները գռեհկօրէն դրւատում են պայքարը՝ յանուն մեր ժողովրդի իրաւունքների ձեռքբերման, եւ այդ (պայքարը) համարում են սատանայական գայթակղութիւն... ասելով՝ «Աղօթէք միայն, Տիրոջ պատւիրանները հնազանդութիւն է միայն...»... Արդեօք այսպէ՞ս է Վեհափառ Տէր:
Մենք չենք կարող մօռանալ Ձեր վերջին այցելութեան ընթացքում Թեհրանի «Արարատ» Մարզաւանում արտասանած ճառը, որտեղ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան մասին խօսելիս շեշտակի կերպով յայտարարեցիք, որ Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնը անցել է ցեղասպանութեան ճիրանների արանքից, Տէր Զորից, թրից ու սրից, լքւել հայրենիքից ու այսօր պանդխտութեան մէջ վերականգնումի ու վերակազմակերպումի աշխատանքներ է տանում յանուն Հայ Դատի արդար լուծմանը: Այս ամբողջն իմանալով, ինչի՞ն պիտի վերագրենք Թեհրանի եկեղեցիներում ու դպրոցներում ու լսարաններում դասաւանդւող դասերը:
Նոյնը Աստւածաշնչի սերտողութեան երեկոներ է կազմակերպում, բայց դա բաւական չի մեր երիտասարդութեան հոգեկան կարիքներն ու պահանջները պատասխանելու համար: Այդպիսի դասարաններ բազմաթիւ են մեր համայնքում: Դրանք լինեն քոյր յարանւանութիւններ, կամ շեղւած աղանդներ (կը նէրեն յարաւանութիւնների պատւարժան հետեւորդներն այս կոպիտ համեմատութեան համար):
Մեր երիտասարդութիւնը ժամանակի յառաջընթացման հետ միասին Հայոց Առաքելական եկեղեցու տեսակէտն ու կողմնորոշումն է ուզում իմանալ առօրեայ բազմաթիւ հարցերի ու մահարկու մարտահրաւէրներին դիմադրելու մասին: Նա իրաւունք ունի իմանալ թէ՝ ի՞նչ է Հայոց Առաքելական Եկեղեցու դիրքորոշումն ու տեսակէտը որպէս օրինակ՝ մարդկային իրաւանց, ինտերնետային համացանցերի, երիտասարդութեան յարաբերութիւնների, երեկոյեան երիտասարդական հիւրասիրութիւնների, մարդկային յարաբերութիւնների, դասակարգային տարբերութիւնների, պնակալեզութեան, շողոքորթութեան, սեռային հարցերի,.... ու բազմաթիւ հասարակական հարցերի մասին: Դրանք որտեղից պիտի ստանայ, եթէ ոչ Հայոց Առաքելական եկեղեցու սպասարկուներից:
Մինչ համայնքում գործող ուրիշ եկեղեցիներն ու դաւանանքները եւ նոյնիսկ աղանդաւորական դաւադիր շարժումներն այդ բոլոր հարցերի համար վճռական պատասխան ունի, ապա աւելորդ են թէ՛ Աստւածաշնչաչին սերտողութեան եւ թէ՛ կիրակնօրեայ լսարաններն ու շինծու սեմինարները որոնք կազմակերպւում են մի միայն ինչ որ նպատակներին ծառայելու համար:
Վստահաբար Ձերդ Վեհութիւնն էլ համոզւած է, որ 21-րդ դարում Աստւածաշունչը պիտի մեկնաբանւի այսօրւայ հասարակութիւնների իրականութիւնների պայմանների հիմամբ: Կամ աւելի ճիշտն այն է, որ մեր այսօրւայ հասարակութիւնների իրականութիւնները քննարկւել Աստւածաշնչի լոյսի տակ: Այլապէս Աստւածաշնչի սերտումը դառնում է ինքնանպատակ ու ապարդիւն, քանի որ սերտածը չենք փորձում իրական կեանքի մէջ, ու չենք բաղդատում առօրեայ մտահոգութիւնրի ու մարտահրաւէրների հետ:
Վեհափառ Տէր՝
Ձերդ Վեհութեան ատեանին նշեցինք, որ համայնքը օրըստ օրէ անկում է կրում ու այդ ցաւալի նահանջին դիմադրելու համար միմիայն ճարտար կարգախօսեր, լոզունգներ ու ճառեր են արտսանւում բեմերից: Գուցէ արտագաղթը եւ որոշ մտաւորականների հեռանալը ինչ որ չափով դերակատար եղած լինի այս ցաւալի կացութեան յառաջացման մէջ, սակայն իրականութիւնն այն է, որ համայնքում ներկայ մտաւորականութիւնն ու կարող ուժերը, նոյնիսկ տաղանդներն ու մտաւորականութիւնը դուրս են դրւել հանրային աշխատանքի ասպարէզից՝ թեմակալ առաջնորդի միջոցով, ու փոխարէնը մի խումբ տգէտ շողոքորթողներ են համախմբւել նրա շուրջ:
Աւելի ճիշտն ու միատեղ ցաւալին այն է, որ վերոյիշեալը իր Թեհրան ժամանելուց անմիջապէս յետոյ կազմել է այն մտաւորականութեան ու գործիչների ցանկը, որոնք ժամանակին աշխատել են լուսահոգի Արտակ Սրբազանի հետ, եւ ապա բոլորին քշելով, իր շուրջ է հաւաքել անտեղեակ ու անփորձ մարդկանց՝ առանց հաշւի առնելու նրանց մտային կարողութիւններն ու ազգային հասարակական փորձառւթիւններն ու անցեալը: Յիշեալի համար ազգային գործիչի ամենակարեւորն ու միակ չափանիշը անսակարկ ենթարկւելն է իրեն ու... Ահա այսպիսով մայթերում թափառում են բանիմաց անգործ մտաւորականներն ու յիշեալի շուրջ կազմւած ապահով օղակի մէջ լողում են «նոր գործիչ»ները:
Վեհափառ Տէր՝
Յիրաւի յաւակնում ենք, որ Հայոց Առաքելական Եկեղեցին, ահա իր 1700 ամեայ փառաւոր անցեալով ու փորձերով նախակարապետն է ազգային ու յառաջադէմ եկեղեցիների: Բայց մենք այստեղ Թեհրանում առաջնորդւում ենք ոչ թէ՝ Կիլիկիոյ Կաթողիկոսութեան եւ նոյնիսկ Ամենայն Հայոց Կաթողիկոսութեան նւիրապետական Աթոռների կիրռած քաղաքականութիւններով, այլ թւում է, որ այդ նւիրապետական Աթօռները իրենք եւս Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի (WCC)- ի քաղաքականութիւների հետեւորդներն են: Խոր յարգանք տածելով համաշխարհային այդ խորհրդին (մանաւանդ, որ իր գիտական – վերլուծական բնագաւառներում ծաւալած ուսումնասիրութիւններն ու հրատարակութիւնները մեծապէս նպաստում է քրիստոնէական գրականութեան), բայց նաեւ չմօռանանք որ մենք ո՞վ ենք ու ի՞նչ հարուստ սրբութիւնների ու կրօնա-բարոյական արժէքների ժառանգորդներն են: Այդ ծիրում, ի՞նչ իմաստ ունի (WCC)-ի գրասենեակը մեր առաջնորդարանում, որը կրում է Քրիստոնէական Դաստիարակչութեան բաժանմունքի անունը, եւ ի՞նչ է նշանակում Քրիստոնէական Եղբայրակցութիւնը՝ Հայոց Առաքելական Եկեղեցում:
Ահա այս բաժնին էր վերաբերում այն ինչ, որ սկզբում ասացինք ներմուծւած (ներխուժած) սովորութիւններ -ի մասին խօսելիս:
Վեհափառ Տէր՝
Մինչ մեր համայնքում գոյութիւն ունի պատրաստւած քահանայացուներ, թեմակալ առաջնորդը պնդումով, արտասահմանից անփորձ ու անտեղեակ քահանաներ է բերում, որոնք հսկայական ծախս պարտադրելով համայնքին, չեն էլ կարող իրենց պարտականութիւնների ամենադոյզն բաժինը մատուցել հանրութեանը: Նրանք, որոնք դաստիարակւել ու մեծացել են բոլորովին տարբեր մշակոյթ ու սովորութիւն ունեցող մթնոլորտում, ինչպէ՞ս են կարող հոգեկան կապ ու հաղորդակցութիւն ստեղծել ծխականների հետ: Մանաւանդ, որ քահանայի պարտաւորութիւններից մէկը՝ հէնց այդ հաղորդակցութիւնն է: Դեռ չենք խօսում այն մասին, որ ներմուծւած քահանաները ինչ սպասելիքներ ունեն ծխականներից, ու դրանց ծաղրի առարկայ դարձնելու համար: Ու դեռ չենք խօսում դրանց բազմաթիւ թերութիւնների մասին, որոնցից մէկը իսկապէս գլուխ գործոց է. այսպէս, որ դրանցից մէկը թաղման կարգի ժամանակ՝ Մկրտութեան Մաշտոց է կարդում!!!
Բազմաթիւ են թեմակալ առաջնորդի թոյլատրած անպատասխանատու արարքներից, որն սկսում է իր կոպիտ ու անհաղորդ բնաւորութիւնից, ժողովրդին ու վաստակաւոր ազգայիններին վարկաբեկելուց,... քենախնդրութիւններից,... մինչեւ յաճախակի բացակաութիւնները թեմից: Ժողովուրդը ասպէս է յիշում այդ մասին ասելով, որ «Առաջնորդը երբեմն է իր թեմն այցելում»!!!
Այս, եւ բազում թերացումների մասին յարմար չենք նկատում խօսել այս բաց նամակի մէջ, սակայն Ձերդ Վեհութեան կը ներկայացնենք առանձին գրութեամբ:
Վեհափառ Տէր՝
Այս բոլորը, ոչ թէ հիւանդ մտքի մաղձերի արձակում է, այլ իրականութիւններ են, որոնք մտահոգութիւն ու խոր ցաւ են պատճառում ժողովրդին: Դրանք մեր համայնքի ու ժողովրդի մտքերն ու տեսակէտներն են, որոնք սկսել են 8-9 տարի առաջւանից եւ որոնք ժողովուրդը առիթ է ունեցել վերջին երկու ամիսների ընթացքում բաժանել մեր հետ ու մենք էլ իբրեւ պարտաւորութիւն յարմար նկատեցինք յանձնել Ձերդ Վեհութեան ուշադրութեանը:
Վստահ ենք, որ Ձերդ Վեհութեան արտայայտութիւններն ու դիրքորոշումները, որոնք բնականաբար Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Նւիրապետական Աթօռի պաշտօնական բանաձեւն է համարւելու, ըստ դիրքորոշման կարող է դրական եւ կամ բացասական արդիւնքներ ունենայ: Ուստի Յոյսով ենք, որ Ձերդ Վեհութեան Հայրապետական յորդորները ծառայի իր նպատակներին ու մեր երբեմնի ծաղկուն ու բարգաւաճ համայնքը դարձեալ ճաշակի իր փառաւոր անցեալի մասունքները:
Դարձեալ բարի գալուստ ու բարէյաջող Հայրապետական այց ենք մաղթում:
Մատչիմք Ի Համբոյր Ձերդ Սուրբ Աջոյն՝
«Իրանահայեր» Լրատու Ցանցի Խմբագրական Կազմ
2008-10-28




Պատգամներ (93 posted):
Vehapar hayr yes khndroomem gone dook mi ban arek mer hamaynki hamar.
harganok`
Mi iranahay havadatsyal mayr
Manik Soghomonian
Vardzknert katar !
Բոլոր ընթերցողները թող տարածեն իրենց ծանոթների ու բարեկամների շրջապատում։
Miyus goghmits shad mdahog em dzer abahovootyan hamar. Asdvadz charadz mi ban chebadahi dzez. Ays orerin amen inch sbaseli e. Khndioom enk zgoosh yeghek dzezanits. Asdvadz dzer hed.
Chgidem ov ek, garevorn ayn e vor joghovrdi goghkin ek. Vorbes yerakhdagidootyoon menk el dzer goghkin enk vorovhedev lsel enk vor dzez sbarnatsel en. Imatsek vor joghovoorde dzer goghkin e!.
Մենք շատ ուրախ ենք, որ Ձեզ նման բարեկամներ ունենք:
Yete joghovoorde miagam oo miaberan inch vor ban bahanji, voch vok chi hamardzagvi joghovordi gamkin hagarag ban ani.Hamozvats enk.
karoznere neranz geshdazrelen iz kez BETAZREL
MORAZIR DO NERANZ BOLOR AGHOTKNERE
havada inked kez
mi angam havada ko asdzon havada ko hogon havada inked kez
yev ayrir gamorjnere ko hed darnalo
++++++++++++++++++++++++++++
jisht yerk eyir endrel sireli ananoon, vore sharoonagootyune aveli e hamengnoom ayn desagednerin vore hajeli e mer ghegavarootyane, nrank oozoomen menk jisht ayd yerki nman varvenk.
bayts kportsem hedo ardahaydvel...
karevorn ayne vor oorishe im anoone ogdvelov padgam e toghnoom...
sireli khmbagrootyun yes grantsvatsem dzer kaykoom ays anoonov!!!!!!!!!!!!!!!!!!
ooremn please kez yev mez mi die inchi tegh bavakana ko gratsnerin coment dunes.
Yes inkes Roobik in hakarak dzer bolorin shat lav motikic janachum em u yerpek el chi herkel vor es sit e het gab uni karogh ek nayek iren naxkin posdere bayc " Armenak " grac e vor " kez yev mez mi die inchi tegh " anhargalic er u dra badasxanen el karsum em roobik e jshgrid dvela
Ուրիշ սովորութիւններ ասելով գիտեմ ինչ նկատի ունեք,դա նշխարհ բաժանելու սովորութիւնն է որը սրբազանը խստիւ արգելեց,այն պատճառով որ երբ ճրագալոյցի Ս.Պատարագից յետոյ,ժողովրդական սովորութեան համաձայն իրար տուն էին այցելում դրանով հանդերձ որ եկեղեցում քահանայի ձեռքից Ս.Հաղորդութիւն էին ստանում,անգիտակցաբար արհամարելով այդ ստացած հաղորդութիւնը տնում կրկին իրենց մեծերի կողմից«ԹԱԹԱԽՒՈՒՄ»էին,ինչը ոչ միայն Սեպուհ սրբազանի այլ անբողջ քրիստոնեայ աշխարհի տեսակետից մեղք է համարւում:
Միւս խնդիրը տօների օրերը փոխելու խնդիրն էր:Սիրելիս տօնը առանց ժողովրդի մասնակցութեամբ դադարում է տօն լինելուց:Երբ մի երիտասարդ ուզում է ամուսնանալ աշխատում է որ իր հարսանեկան ուրախութիւնը կատարել հինգշաբթի օրը,ի՞նչու քանի որ ցանկանում է բոլոր հիւրերը ներկայ լինեն,քանի որ եթէ հիւրերը չլինեն ինչ իմաստ ունի այդ հարսանեաց հանդէսը,նոյնն է նաեւ մեր եկեղեցական տօները եթէ տօնը համընկնում է գործի օրերին բնական է որ ոչ ոք չի մասնակցի արարողութեան եւ տօնը կը դադարի տօն լինելուց դրա համար փոխւում է օրը միայն հաւատացեալների մասնակցութեան համար որը ոչ միայն քննադատելի չէ այլ գովասանքի արժանի մի երեւոյթ:
Միւս խնդիրը վերաբերում է կիրակնօրեայ դպրոցների մասին ձեր ասածին,ինքս մօտիկից ականատես եմ կիրակնօրեայ դպրոցների աշխատանքին:Կիրակնօրեաում ոչ միայն չէն թուլացնում աշակերտների ազգասիրութեան եւ պահանջատիրական ոգին այլ ընդհակառակը քաջալերում են նրանց,մինչեւ իսկ անգամ ԱՊՐԻԼ 24-ի քայլարշաւի առաջի շարքերը զբաղեցնում են հերնց նոյն կիրակնօրեայ դպրոցի աշակերտները:Ես վստահօրէն կարող եմ ասել թէ կիրակնօրեայ դպրոցի աշակերտները որոնք մասնակցում են նման քայլարշաւների,մի տարբերութիւն ունեն իրենց համատարիքներից այդ էլ սա է որ,նրանք համոզում ունեն որ հաւատալով իրենց փրկչին,եւ հաւատալով իրենց ազգանւիրումին ու ազգասիրութեան կունենան այն ինչ որ այդ ապրումներով պահանջում են:
Ինչը որ դուք ձեր նամակի մէջ կիրակնօրեայ դպրոցի անունից համարում էք«սատանայական գայթակղութիւն» դա կիրակնօրեաներում ուսուցանւում է իբրեւ պատմութեան դառն եւ անմոռանալի իրողութիւն,այո դուք այսքան անհեթեթ խօսքերի մէջ այս մի բանը ճշգրիտ էք ասել «Տիրոջ պատւիրանները հնազանդութիւն է միայն...»բայց մի մոռացեք որ երբ մեր ՏԷՐԸ ՅԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍ քահանայապէտի ատեանի առաջ ապտակ ընդունեց սպասաւորի կողմից հարց տւեց թէ ինչի համար ես ապտակում,այսինքն նա ուզեց մեզ հասկացնել թէ նաեւ պարտաւոր ենք պաշտպանել այն իրաւունքները որը ոչ թէ միայն մէր անձնական իրաւունքն է այլ ընդհանուր ազգին են վերաբերում,որոնցից է նաեւ ցեղասպանութեան հարցը:
Ձեր միւս հարցը որը վերաբերում էր երիտասարդներին եւ իրենց հուզող հարցերին եւ հոգեւորականութեան պատասխաններին ասեմ որ ւատարողջ մարդը ինքն է դիմում բժիշկին բուժւելու համար:Սիրելիս մինչեւ հիմա տասնեակ սեմինարներ է կազմակերպւել սրբազան հօր կողմից երիտասարդների համար եւ արդիւնքում մի 8-9 կամ 10 հոգի են մասնակցել:Եթէ մեր երիտասարդութիւնը հարցեր ունի թող գնա քահանայի մօտ եւ հարցնի իր հարցը եւ պատասխանը ստանա,երբ մեր երտասարդութիւնը գօնէ շաբաթ մէկ անգամ չի այցելում եկեղեցի,չի ստանում Ս.Հաղորդութիւն ինչը անհրաժեշտ է բոլոր քրիստոնեաների համար էլ ինչի մասին է խօսքը:Երբ մեր երիտասարդութիւնը ինք կամովի է հեռանում եկեղեցուց եւ հոգեւորականից էլ ինչ սպասելիք ունէք,էլ քահանան կամ սրբազանը ինչ անեն երթան եւ ուժով երիտասարդներին ասեն ինչ հարց ունես,յետոյ այն ժամանակ անպայման այլ սուտ կրօների նման պէտք է ասէս քրիստոնէութիւնը զոռի ու ուժի կրօն է:Մենք փառք Աստծու ունենք կիրակնօրեայ դպրոցներ որտեղ տրւում են բոլոր հարցերի պատասխանները,ունենք առաջնորդարանի հանրային կապի գրասէնեակը որտեղ նոյնպէս տրւում են բոլոր հարցերի պատասխանները,մեկ անգամ եւս յայտարարում ենք եթէ կան հարցեր սիրելի երիտասարդներ բոլորը պատրաստ են ձեզ ծառաելու:Այստեղ տեղն է որ ասեմ սիրելի հեղինակ մինչ այստեղ իբրեւ մի երիտասարդ բոլոր հարցերը ըստ իմ կարողութեան սահմաներում լուսաբանեցի թէ ձեզ եւ թէ այս նամակը ընթերցողների համար,բայց հենց այստեղ պէտք է նշեմ որ դուք նամակում մի այսպէս տող էք գրել թէ«Մինչ համայնքում գործող ուրիշ եկեղեցիներն ու դաւանանքները եւ նոյնիսկ աղանդաւորական դաւադիր շարժումներն այդ բոլոր հարցերի համար վճռական պատասխան ունի, ապա աւելորդ են թէ՛ Աստւածաշնչային սերտողութեան եւ թէ՛ կիրակնօրեայ լսարաններն ու շինծու սեմինարները որոնք կազմակերպւում են մի միայն ինչ որ նպատակներին ծառայելու համար» խորհուրդ կտայի նախ մի լաւ լւանաիք ձեր բերանը յետոյ խօսէիք Աստւածաշնչի սերտողութեան եւ կիրակնօրեայ դպրոցների մասին ներեցեք կոպիտ արտայայտութեանս համար բայց այստեղ մի քիչ արդեն չափն անցել էք եւ ուղակի անյարգել Աստւածաշնչին նրա մասին խօսելը համարելով աւելորդ գործ:Եթէ իսկապէս սրտցաւ ես մեր համայնքի համար լաւ կլինի իմանաս որ հենց նոյն կիրակնօրեայ դպրոցներում դասաւանդում են մեր երիտասարդ ուսուցիչ-ուհիները,այսինքն իրենք էլ մեզ նման պատկանում են Իրանահայ համայնքին,եւ դուք անյարգելով կիրակնօրեայ դպրոցը ուղակի անյարգում էք այդ անձնաւորութիւններին:
Ինձ համար շատ հետաքրքիր է,ձեր խօսքերը չեն համընկնում իրար,վերը նշէլ էիք թէ մեզ հեռացրել են մեր դարաւոր աւանդութիւնից իսկ այստեղ ասում էք թէ 21-րորդ դարում Աստւածաշունչը պէտք է մեկնաբանւի արդիական ձեւով,21-րորդ դարում աշխարհի ոչ մի մասում այլեւս կրակ չեն վառում եւ նրա շուրջ չեն պարում,եթէ այս ուզում էք պահել խնդրեմ, եկեղեցինեում ինչքան էլ որ արդի մեկնաբանութիւն կատարւի ինչպէս կատարւում է հիմա միեւնոյն է չէք կարող հասկանալ:
Դուք խոսում էք անկման մասին որն է այդ անկումը մենք բացի հոգեւոր կեանքի աճ եւ զարգացում ոչ մի անկում չենք ապրում կամ անգամ չենք էլ նկատում այլ ընդհակառակը մեծ առաջադիմութիւն ենք տեսնում մեր թեմում գոնէ այս 8-9 տարւայ ընթացքում:
Միւս հարցը արտագաղթի եւ մտաւորականների հեռացման հարցն է,ժողուրդական մի գեղեցիկ ասածւացք կա որ ասում է«հարսը պարել չգիտեր ասում էր գետինը ծուռ է»չեմ հասկանում արտագաղթը ինչ կապ ունի սրբազան հօր գալու հետ,եթէ մի խումբ ուզեցել են հեռանալ իրենց պապենական երկրից,իրենց տունն ու տեղը քանդելով,իրենց մեռելների շիրիմները անտէր թողնելով ով է մեղաւոր դրա համար,եթէ իսկապէս նրանք հենց նոյն ժողովրդի զաւակներն էին որոնք Տէր Զորից անցան,տանջանքներ կրեցին կը մնային եւ իրենց արժեքներին ու իրաւունքներին տէր կը կանգնէին,ուրեմն այդպիսիների քմահաճոյքի պատճառով ոչ ոք պատասխանատու չի, եւ մի բան էլ նոյն արտագաղթի ականատեսն ենք նաեւ Հայաստանում,Լիբանանում,Սիրիաիւմ դրանց համար ում պէտք է մեղադրել:
Հարցի երկրորդ բաժնում դուք անդրադարձել էք մտաւորականների հեռացմանը,խնդրեմ եթէ կարելի է մի քիչ աւելի բացատրեք այդ մտաւորականների մասին,մենք դեռ ականատես ենք թէ ովքեր որ հանգուցեալ Արտակ սրբազանի ժամանակ աշխատել են դեռ շարունակում են աշխատել թէ ազգային առաջնորդարանում իբրեւ պաշտօնեայ եւ թէ թեմական ու պատգամաւորական ժողովներում:
Վերը դուք պահանջել էք Աստւածաշնչի արդի մեկնութիւն,իսկ հիմա ասում էք «ի՞նչ իմաստ ունի (WCC)-ի գրասենեակը մեր առաջնորդարանում, որը կրում է Քրիստոնէական Դաստիարակչութեան բաժանմունքի անունը»:Իսկապէս եմ ասում դուք դեռ ճշգրիտ չգիտեք ձեր ուզածը,Քրիստոնէական Դաստիարակչութեան բաժանմունքը հենց նոյն ձեր ուզած արդի մեկնութիւնների, երիտասարդների արդի խնդիրների եւ շատ ուրիշ ժամանակակից պահանջները հագեցնող գրասենեակն է,որը միջոց է դառնում կապ պահել օրւայ աշխարհի եւ նրա պահանջների հետ:Իսկ հոգեւոր եղբայրակցութիւնն այն հանձնախումբն է որ աշխատում է երիտասարդներին տարբեր միջոցներով այսինքն՝հրատարակչութիւններով,դասախոսութիւններով,հոգեւոր երգերով ու տեսաժապաւեններով մոտեցնել Աւետարանի եւ Քրիստոսի խօսքին:Այո սրանք են Քրիստոնէական Դաստիարակչութեան եւ հոգեւոր եղբայրակցութեան աշխատանքները:Նշեմ նաեւ առ ի տեղեկութիւն ձեզ հանձնախմբի անունը հայ.առաքելական սուրբ եկ.հոգեւոր եղբայրակցութիւն է ոչ թէ «Քրիստոնէական Եղբայրակցութիւն»:
Միւս հարցը թեմի պատրաստւած քահանայացուների մասին,սիրելիս ուր են այդ պատրաստւած քահանայացուները վերջերս արդեն իսկ երկու քահանաներ ձեռնադրւեցին որոնք հենց մեր թեմից էին,իսկ ուրեն միւս քահանայացունները,այն ժամանակ միայն կարելի է ասել պատրաստ քահանայացու ունենք որ եկեղեցում ունենանք շատ սարկաւագներ,հիմա Ս.Սարգիս եկեղեցում կան երկու քահանայացուններ սրանց ձեռնադրութիւնից յետոյ ինչ կլինի սարկաւագութեան խնդիրը վերոյիշեալ եկեղեցում,կամ ուրիշ եկեղեցում ուր են սարկաւագները,եթէ հանգստի կոչւեն տարեց սարկաւագները այլեւս չենք ունենայ սակաւագ ծառաիւթեան համար,սիրելիս լայն բացենք մեր աչքերը իրականութեան դեմ եւ կուրօրէն չդատենք իրավիճակը երբ մեր երիտասարդները չէն մասնակցում,չէն գալիս ու չէն սովորում էլ ինչ է կարելի անել,երբ ունենք ձեզ նման անձինք որոնք հետեւանքները նկատի չառնելով աւել պակաս կարծիք են յայտնում վիճակը սրանից լաւ չի լինի:
Ինչ վերաբերում է դրսից եկած քահանաներին,ասեմ մենք մեր թեմում ունենք երկու քահանաներ որոնք ծառաիւմ են մեր համայնքին եւ իրենց կարելին անում են ծառաելու ժողովրդին:Իսկ ինչ վերաբերում է կապ ու հաղորդակցութիւն ստեղծելուն ասեմ որ այդ հաղորդակցութիւնը շատ լաւ եւ սերտ է այդ քահանաների եւ իրենց ծխականների միջեւ անգամ ականատես ենք որ այդ կապը հանգել է ընտանեկան գնալ ու գալի:Ինչ վերաբերում է սխալի մասին այդ արդեն իսկ չափազանց է թէ թաղման արարողութեան կատարւի նշանի արարողութիւն քանի որ մաշտոցում բոլոր դրանք առանձնացւած են եւ այդպիսի մի բան անհնար է պատահի:Այստեղ նաեւ հարկ է նշեմ որ արարողութեան համար կա միայն մէկ մաշտոց որի վրայից կատարւում է բոլոր խորհուրդները,ուրեմն ըստ ձեր ասածի քահանան կարդացել էր նշանի արարողութեան բաժինը ոչ թէ նշանի մաշտոցը:
Սրբազան հօր բնաւորութիւնը ոչ միայն կոպիտ ու անհաղորդ չէ այլ սիրալիր թէ իրեն յարգողների եւ թէ իրեն անարգողների հանդէպ, ինձ ասեք խնդրեմ որմի արաջնորդը քանի ժամանակ մէկ հանդիպում կնշանակի նորապսակների,3եւ5 տարւա ամուսնացածների հետ եւ կըլսի նրանց դժւարութիւնները եւ կը առաջնորդի նրանց,որմի արաջնորդ նախ քան ամուսնութիւն զոյգերին կը հանդիպի եւ նրանց ուղութիւն ու խրատ տալով կօրհնի իրենց կեանքի ուղին սկսելու համար,որմի առաջնորդ տարին մի քանի առիթներով կայցելի չքաւորների եւ նահատակների տները նրանց մխիթրելու Աստծու խոսքով...եւ շատ ու շատ ուրիշ գնահատելի եւ քաջալերելի գործեր որ նախքինում մեր համայնքում չէր կատարւում:
Սիրելիս մենք պէտք է շատ ուրախ լինենք որ Սեպուհ սրբազանի նման առաջնորդ ունենք որը բոլոր ժողովներում իբրեւ ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԵՈՅ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹԵԱՆ ներկայացուցիչ է հանդէս գալիս դա նշանակում է թէ մեր սրբազանը մի բանիմաց եւ գիտուն սրբազան է որի վառ ապացոյցը իր մասնակցութիւնները բոլոր ժողովներում են եւ թեմից բացակաելու պատճառն էլ միայն հենց դա է:
Սիրելի հեղինակ այս բոլոր խոսքերը միայն ձեր եւ ձեզ նման մի քանի հոգու հիւանդագին մտքի կարծիքներն են որը դուք առանցի ամաչելու ներկայացրել էք ողջ համայնքի անունից:Խնդրեմ դուք ձեր կարծիքը ուրիշներին մի թելադրեք եւ ձերը ձեզ պահելով անցեք ձեր գործին որովհետեւ համայնքը սիրում է իր առաջնորդին,իր ներկա հոգեւոր կեանքը ու իր քահանաներին ձեր ջանքերը համայնքը խառնելու եւ տարաձայնութիւններ առաջացնելու մէջ ապարդիւն կմնան,համայնքս սիրում ու հարգում է իր առաջնորդին եւ ատում իր առաջնորդի հասցէին վատ արտայայտւողներին:
Shad pordzetsik dzez taktsnel bareri arankneroom, bayts ayn vor meg angam handibel e dzez, amenayn vesdahootyamb garogh e vgayel, vor sa zer vojn oo yeghanagn oo teladranknern en.
Miyoos pasden ayn, vor nman govasankayin arasbelagan oo anhimn sheraylootyonner garogh en bkhel zer, gam khertevilagnerits megi hivand oogheghits.
Miyoos abatsooytse, dzer hivandagin denchanknerits zezvadz joghovoorde hents zer badjarov chegav dimavoreloo Medzi Dann Giligio Gatoghigosin!!! Aysinken zer goyootyoone vnasagar e voch miayn hamaynkin, ayl nayev Giligio gatoghigosootyan oo Hayots Yegeghetsoon. Izoor chi, vor 25 dariner sharoonag mnatsik vartabedm arants nor asdijanner sdanaloo!!!
Imatsek ays dook ek vor aysbisi himarabanootyoonnerov badjar ek darnoom batsahaydel bolor ayn inche, vor dariner pordzel ek takoon bahel.
Sbasek nor, tarm, hedakrkir oo shad tsangatsogh oonetsogh batsahaydoomnerin! Tsavoom em ayskan bobigootyan hamar...yev noynkan tsavoom` Medzi Dann Giligio Gatoghigosootyan hamar!!
Իմ կարծիքով եւ կարծեմ բոլոր նրանց կարծիքով ովքեր կարդում են քո գրած بی معنی խոսքերդ դու մի بی شخصیت եւ بی عفت کلام անձ ես:Դու սրբազանի հասցէին հայհոյանքով նրան ոչ մի բան չես արել բացի նրանից որ ինքդ քո بی شخصیت էլնելն ես ցոյց տւէ:در ضمن գուշակութիւնդ էլ սխալ դուրս էկաւ եթէ դու հանդիպած լինէիր սրբազան հօրը կիմանաիր որ էս նամակի գրողը ինքը չի:Եթէ կուզես համարդ տուր զանգեմ հետտ խոսամ որ իմանաս ես իրանցի եմ եւ պարծենում եմ դրանով:
Երկրորդ ուզում եմ իմանամ ինչ սուտ բան կար իմ նամակում,եթէ դուք ու քանի հոգի ձեր նմաները որը չեն սիրում հոգեւորականութեանը պայման չի որ բոլորը ձեր կարծիքին են:
Երրորդ ինչ է ձեր միտքը ուշացած سفارشی ասելուց:Ձեր այս խոսկից ես հասկանում եմ որ ձեր գրածն էլ سفارشی է:Այսինքն ձեզ سفارش են տւել եւ դուք էլ գրել էք:Իմ նամակում ոչ մի սուտ բան չկայ ես ինչ որ գրել եմ دلیل ومدرک-ով եմ գրել գնացեք ստուգեք եւ կը համոզւեք:
Մեծի տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնն էլ ունի իր խորհրդատուները,ուրեմնصلاح خویش را خسروان دانند դու կարիք չի ցաւաս համայնքի եւ նաեւ Մեծի տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան համար:
Դու քեզ համար ցաւա յայտնի չի որտեղ ինչ պաշտօն ես ունեցէ պաշտօնիտ մեջ թերանալով վռնդելեն այդ հաստատութիւնից,հիմա սրա նրա աչքից ես տեսնում:Իսկապէս ամօթ քեզ:
Ես առաջ քրիստոնեայ եմ , յետոյ հայ:Բայց դուք մենաք հայ եք :
Մենք նախ Քրիստոնեայ ենք եւ յետոյ հայ:
Լաւ կարդա Պրն.Մասիս:
Menk hay enk yev bidi hayanank. grigor loosamariche, vore hay cher, yev aveli vad hayots tagavorin sbanogh davajan anagi vordin er, kandets mer azge. Menk hay enk, hay.
Կարող ես ասես եթէ Գ.Լուսավորիչը Հայերին չկոտորեր Քրիստոնյա դառնալու համր և ԶՈՌՈՎ , ու ՍՐՈՎ Հայ Ազգին չդարձներ առաջին քրիստոնյաներ հիմա ինչքան Հայ կար աշխարհում ?
Ասեմ որ ես էլ ձեր նման հայ եմ եւ պարծենում եմ իմ հայութեան եւ իմ ազգով:Իմ ազգը այն ազգն է որ տեսել է շատ տառապանք բայց իր հաւատքի եւ իր հայրենասիրութեան պատճառով տարել է այդ բոլորը եւ այսօր մեծ պարծանքով կանգնած իր հարեւան երկրների կողքին եւ յայտարարում է որ կա եւ կմնա դարեդար:
Բայց սիրելիս ասեմ որ ձեր ասածը Աստւածաշնչի հին կտակարանի մասին մի քիչ անւայել է:Ի՞նչու, տեսեք երբ մենք կարդում ենք հին կտակարանը ինչպէս դուք եւս նշել էք լեցուն է տարբեր տարբեր իրականութիւններով որոնք պատահել են սրանից հազարաւոր տարիներ առաջ:Մենք երբ կարդում ենք հին կտակարանը պէտք չէ տեսնենք ազգաին դեպքերը որ ըստ ձեր ասածի պատկանում են հրեայ ժողովրդին այլ մենք երբ կարդանք դրանք մեզ անհրաժեշտ է տեսնենք այդ դրւագների հոգեւոր բաժինը որոնք կարող են մեզ թէ մեր ազգային-հասարակական կեանքում եւ թէ մեր հոգեւոր կեանքում օգնել:Ենթադրենք եթէ դուք կարդում էք մի գիրք որը պատկանում է ուրիշ մի ազգի թալում էք այդ գիրքը թէ ոչ կարդում էք նա եւ որոշ բաներ սովորում նրա միջից որոնք կարող են նաեւ օգտակար լինեն մեր ազգին:Իսկ միւս բաժինը որը վերաբերում է ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՒՈՐՉԻՆ ասեմ թէ իսկապէս ամօթ է մեզ որ այդպէս արտայայտւենք մեր առաջին հայրապետի հասցէին:Եթէ դուք իսկապէս ազգաին էք ուրեմն լաւատեղեակ պետք է լինեք թէ մեր օրերին բոլորը հայերին հենց ճանաչում են սուրբ Գրիգոր Լուսաւորիչով:Եթէ դուք մի պարսիկի ասէք թէ հայ եմ անմիջապէս կը հարցնի گریگوری ես թէ کاتولیک անպայման ձեզ համար սա պատահած կլինի:Եթէ մեծն Տրդատ թագաւորը որպէս ազգային կամ Ս.Վարդան Մամիկոնեանը որպէս հայոց զօրավար կամ Վռամշապուհ արքան որպէս հայոց թագաւոր Ս.Գրիգոր Լուսաւորչին ընդունել են որպէս առաջին հայրապետ էլ մենք որ նրանց ազգասիրութեան մեջ նրանց եղունգն անգամ չարժենք ինչ իրաւունք ունենք դատենք նրանց կողմից հաստատւածը:Կարդացեք եւ կտեսնեք որ մեր պատմութեան բոլոր պարագաներում ազգը եւ եկեղեցին կողք կողքի պայքարելով եղել,կան եւ կմնան առ հաւետ:
Հայ առաքելական սուրբ եկեղեցին 1700տարի ի վէր է ինչ ծառաիւմ է հայ ազգին եւ ժողովրդին եւ եթէ կարդաք պատմութիւնը կը տեսնեք թէ իսկապէս եղել են անձինք կամ խմբեր որոնք ուզեցել են քանդեն եկեղեցին բայց Աստծու շնորհիվ եւ օրհնութեամբ եւ ժողովրդի աջակցութեամբ ու հոգեւորականների ներկաիւթեամբ տապալւել են այդ շարժումները եւ եթէ Աստւած մի արասցէ այսօր էլ նման բան պատահի նոյն ճակատագրին կը մատնւեն:Վահագն ազգը եւ եկեղեցին միշտ կողք կողքի է եղել եւ է ու պիտի մնա յաւիտեան դա մի իրական փաստ է:
Իսկ ինչ վերաբերում է կրօնին ասեմ մեր ազգը քրիստոնեայ հայ ազգ է,մեր եկեղեցին հայ առաքելական սուրբ եկեղեցի է:Այստեղ գրել ես թէ մուսուլման հայեր ունենք,արդեօք մեր ազգաին պատմութեան մէջ կա նման բան որ ունենանք մուսուլման հայ:Եթէ մէկը ընդունել է մուսուլմանական կրօնը այլեւս հայ չի համարւում այլ պարսիկ որովհետեվ մուսուլման լինելով արդեն իսկ պատկանում ես ուրիշ ազգի,այսինքն պարսիկ ազգի քանի որ ուզես թէ չուզես ընդունելով իսլամութիւնը անցնում ես այդ կրօնի սովորութիւններին եւ կամաց կամաց մոռանում ես քոնը:
Մի հարցով փակեմ խոսքս սիրելիս եթէ քո զաւակը աղջիկտ կամ տղատ մուսուլման դառնան արդեօք դու նրանց կնդունես,քանի որ նրանք դաւաճանել են թէ ազգին եւ թէ կրօնին:
Նման դեպք կարդում ենք Վարդանանքի մասին որոնք թէկուզ առ երես ուրացան կրօնը եւ ազգը սակայն ժողովուրդը չնդունեց նրանց:Կարդա այդ բաժինը եւ կստանաս քո պատասխանը:
Երբ դուք հանդիպէք մեկին եւ նրանից մի բան խնդրեք եւ նա պատասխանի տեղ հարձակւելով ձեզ վրայ սկսի խփել ձեզ եւ ոչ ոք էլ չլինի որ միջամտի ինչ կլինի այդ կռվի վերջը սպանութիւն պաշտպանութեան համար չէ՞:
Սուրբ Գրիգոր Լուսաւորչի ռամանակւանից չէ հայերի թւի նւազումը այլ Շահ աբասի տեղահանումից,հայոց ցեղասպանութիւնից,սպիտակի երկրաշարժից, Մմերիկա հասնելու անօրեն ճանապարհներից, խորհրդարանի սպանութիւնից,Շուշիի ազատագրման պատերազմից,վայրագ սպանութիւններից,արկածի հետեւանքով զոհւելուց,...եւ շատ ու շատ ուրիշ նման երեւութներից որոնք իսկաոէս ազդեցին մեր ազգի նւազելուն:Եթէ այն ժամանակ մի քանի քրմապետեր սպանւեցին որոնք եթէ լինէին իսկ որեւէ բան չէր փոխւի քանի որ նրանք չէին ամուսնանում եւ որեւիցե դեր անգամ չունէին ազգի մէջ:Այո սիրելիս մեր ազգը տուժած բայց երբէք իր հաւատքը,յոյսը եւ պահանջատիրական ոգին չկորցրած ազգ է:
Եթէ մեր ազգը ներկաիւմ ունենա իր պապերի հաւատքը,յոյսը եէ պահանջատիրական ոգին ոչմիայն չի նւազի այլ իր հաւատքի համար հազարապատիկը կստանա իր փրկչից ինչպէս ստացան բոլոր նրանք ովքեր նոյնը արեցին որոնցից մի քանիսին յիշելով կը փակեմ խօսքս:
Օրինակ՝Ս.Վարդան,Ս.Մեսրոպ,մէր օրերին Վազգեն,Կարեն,Դրօ,Հրայր,Սեդրակ,Հրանդը...եւ շատ ուրիշներ որոնք իրենց հաւատքով,յոյսով ու ազգային պահանջատիրական ոգով պայքարեցին եւ յանուն հաւատքի ու հայրենիքի նահատակւեցին:
Sireli srbazan, yegeghetso hogevoraganner, azgayinner ays inch e gadarvoom hayots yegeghetsoo anoonov oo hents dra hovanavorootyamb. Ayd desag mdazoghootyoone inknin hagasoom e mer yegeghetsoo sgzboonknerin oo vogoon yev ays amene azgayin ishkhanootyan H O V A N A V O R OO T Y A M B...
Sa shad tsavali oo voghbergagan e, vor mer yegeghetsoo shvaki dag seroond e dasdiaragvoom vor Hayots yegeghetsoo kandeloo nbadagov e gyanki gochvel.
Hents ayskane bavagan e pasdeloo hamar, vor vehaparin grvats bats namagi bolor gedere jishd en oo hamabadaskhanom en iraganootyan.
Baron srbazan, Valod, Silva yev nman khertevilagner ardyok norits ek oozoom herkel vor sionizmi oo hryaneri grdzagalnere chek. Anvedangootyan desagedits el giragnoryan oo nman khaghalik dardzadz mangamidneri ashkhadanknere vdangoom en voch miayn ner yegeghetsoo, ayl hamaynki abahovootyoone. Mi garooyts, vori gendronagan hramanadarootyoone gdnvoom e mer yegeghetsoo serdi mej` Azgayin Arajnordaranoom.
Yes voch mi gnov chem garogh havadal bolor ayn inche, vor dook grel ek sebooh sargsyanin bashdbaneloo hamar. Yes arajnordarani bashdonya em oo amenits lav gidem te inch khapanarar mijotsneri en dimoom Ardag srbazani mderimnerin (voronk hamaynki mdavoragannern ein) heratsneloo hamar. Gootse yes el im meghki bajinn em oonetsel black-liste gazmeloo mej, oo dra hamar el kheghji khaytots em zgoom.Yes em ognel sebooh s.-i hramaniv Ardak srbazani arjekavor gerkere amboolansi mej letsneloo yev Boorasdanoom vareloo gorzoom. Yes em desel te inchbisi davadrotyoonneri dimetsin shinzoo ambasdanootyoonnerov mardgants azgayin ishkhanootyoonits heratsneloo hamar. Khendrom em yete voreve banits deghyag chek oorishits drdvelov sood vgayootyoonner mi dvek. Hents zer yehova Asdvadze dzez ge badzhi.yete havadk oonek Amenagal Asdzoon, vakhatsek Nra badzhits!!! Asdzo badizhe shad dzanr e. Sood vgayootyoon mi dvek Iser Asdzoo.
gartses shad es siroom hatsasgannerov pasdel khoskered, ooremn togh mi harts el yes kez ooghem, hishoomes 1988-in hayastani spidagi yergrasharje, khob, ayd debkoom ardyok ko bashdats asdvatse garogher dra arache brnel oo charav te garogh er bayts choozets araje brnel?
Inch gab es desnoom Derendezi avandagan hravarootyan oo Asdvazashenchi nor yeghanagov verloozeloo yev 21-rd dari mardahraverneri mej!!! kanierord angam bidi ayd ddoomin hasgatsnenk, vor mer Hayors yegeghetsin mervaz e mer Hatgagan avandootyoonneri mej yev mege arants miyoosi badgeratsnel chi lini. Nooyn jamanag grone bidi badaskhani yeridasardootyan ardi bahanjnerin. Doo inch hasganali ban es desnoom sra mej.
I harge zer meghke chi ayd hedadimagan giragnoryaneri khootseroom dranits batsi orishh ban chga letsneloo. Marden inchkan himar, eshatsnele nooynkan heshd.
Կիրակնօրեայի ուսուցիչ on 13 December, 2008 01:43:43
Առանց Աստծու մեր կեանքը դատարկ Է:
Ես առաջ քրիստոնեայ եմ , յետոյ հայ:Բայց դուք մենաք հայ եք :
..........Megnabanootyoone entertsoghits.
**************************** EDITED BY ADMIN *******************************
Նոյն համակարգչնց (IP) տարբեր անուններով հանդես գալը , կայքի օրենքների ոտնահարում է ։
Կրկնվելու դեպքում ձեր մուտքը կարգելվի
Ip: 217.219.1.17
********************************************************************************
iranoom metsamasnootyune chi garogh khaviyar oodel bayts srpazani sarnaranits khaviyare anbagas e. herik e mer joghovrdin ays banerov khapek. yete gronagan gidelikner choonik garogh eyik oosoomnasirelov sovorel, inch e dra hamar bidi libananits oo siriayits mart berenk?
mer hamaynki kahananere inch el vor linen mer zavagnern en, drants mech lav oo vad el ga, inch e amen libanantsi oo siriyatsi hokevoragan soorp e. yete metsi dann giligiyo miyabanootyune lavn e inchoo amen dari ayskan vartabed hrajarvoom e? el mi toghek sranits avel hartse batsvi, asoomen kake inchkan vor kharnes hode avel doors ge ga.
Shad siroon sgsetsir commented bayts shad dkhoor vakhjan oonetsar.
Nman k...shererin endhanrabes chen badaskhanoom. Ays el gretsi vor shgartses ********* el es zarmatsel es. Siroon bala gna gated khmir oo knir. Cmoranas nakhkan knele ******** el ara.....vorovhedev esdegh ho ********* tsir!!!
Es el asem, vor inch badahets vor sadananeri vohmage miangamits grohoom dvets... Kani amis ek mdatsel es sherovernere irar gabeloo hamar. Chmoranam *********** araj ******* el ara!!!
**************************** EDITED BY ADMIN *******************************
Mez amenin gordzi glookh e drel inch vor oorish davadrootyoon zernargeloo hamar. Aram srahn en oozoom norits vajaren. srank amene akhmakh sarekari e mez zbaghetsneloo hamar. Artoon mnatsek!!! Teshnamid Ghamishli-tsi e` mardager, sovac oo ander...
برای یافتن نویسنده نامه هیچ نیازی به بررسی های پلیسی تیست. هم از محتوای نامه و هم از صف لشکریان شیطان که در پس این قضیه آمده کاملا" مشخص است که کسی شما را به نوشتن این مهملات اراجیف وادار کرده است. و این کار نیاز بسیاری به برنامه ریزی شیطانی و توطئه آمیز دارد و آن کس با داشتن افکار پلیدو شیطانی نمی تواند جز س.س. و یا نوچه ها و جیره خوارانش کس دیگری باشند.
واما شما از شخضیت صحبت کردید ولی آیا در قاموس شما شخصیت و خوی انساتی خهم وجود دارد؟؟؟ بت شناختی که از شما داریم بسیار بعید است!!! گذشته از این ما عفت کلام را از عصمت بیان و کردار س.س. یاد گرفته ایم بیشتر از این هم جوش نزن چون فردا پس فردا هم نوبت تو میرسد که با یک تیپا از صف !!! خواص و محارم س.س. خارج شوی..
khendroom em gronagan oosootsoome ayd megnabanootyamb darek giragnoryaneroom, yev nvazagooyne im mod ayd desag oosootsoomnerits khoosapek. Grabashdootyan oo dyarendenaraji hamar drvadz ayd batsadrootyoone chi garogh hamozi nooynisg m,mangabardezi ashagerdi. Yer chgides DAVANANK-i yev AVANDOOTYAN darberootyoonnere inchbes es kez iravoonk dalis mdnel aysbisi veji mej. Nman zizagheli megnootyoon oonetsav ibrte Crisdoneagan dasdiaragootyan kardoogharoohi yev arajnordi oo arajnordarani achn oo looyse` Shaken. Hents inke dzer srbazane dem gnats ays desag mangagan megnabanotyane. Dook dzer arajnordin el chek havadoom???
inchbes dok,yes yev boloorh nun hay yegeghetzoom mgradvatz antzink enk yev bolori nbadage tzaraeln e mer hay joghovrdin.Nunbes giragnoryan el tzaraum e mer joghovrdi zavagnerin baroyagan gyank abrel,inchh harurin harurv tzez vsdahetznom em vor mer mutunnerom chi khosvoom dra masin.Yes inks shoorj 8-9 dari yeghel em sgaoot yev banagomnerom mi aynbisi baner em desel vor hent da badjar e dartzel im mutenagan gyankitz heranalon,yes vor bolor tzragirneroom nerga em yeghel el mutunh avlelotz minchev badaskhanado nshanagvelh.Sirelis nerga baymanneroom isgabes bedk e giragnoryan yev asem vor gareli hamarel ayn miag deghh vor yerekhannerh abahov en mnoom ays ashkharhig tzangootuneritz.
Haydoog sionizmh vach mi gab choni giragnoryain,srbazanin gam mi orishi inkd yergri vijagn gides,yete mi yergir vor(yete deghyag es ayd Silvai masin vor hima bandoom e izoor anbasdanootyan badjarov da el ayn e vor nran meghadroom en sionismi lrdesootyan)inchbes gareli e vor ays hasdadootyan gam antzantz voronk krisdonya en yev vochmi gab choonen drantz hed,izoor meghadrel nrantz irentz Asdvatzahaj gortzi badjarov.
khndrem nakh mdatzi yev hedo ardahaydvi.
Gitakzeg yev nor khosatzek.
Ayn marde vor araj Crisdonya e yev hedo Hay, da bolorovin iravoonk chooni khosi -HAYOTS ARAKELAGAN JOGHOVERDAVAR oo AZGAYIN YEGEGHETSOO - masin. Akhber jan azgayin hasganoom es inch e`? aysinken inch vor mi azgi es badganoom. Na vor Apostolic yev Arevelyan yegefgetsoo andam-zavag e` Chi garogh ayd lini vor doo es asoom. Hedevabar aydbisi marden ir goyootyamb oo nergayootyamb kandoom e voch miayn Hayots yegeghetsin, ayl vor azgin el vor badgani nayev ayd joghoverdi azgayin yegeghetsin e kandoomm vorovhedev` Hayots, Roosats, Hoonagan, Ghbtiagan, Slavagan, yegibdagan... oo mi shark yegeghetsiner GOCHVOOM EN AZGAYIN YEGEGHETSINER. Yeghav, te norits ashkharhi yegeghetsineri hamar nor Havadamk oo ganonagrootyoon es oozoom grel.
Ba edkan seminar gocvats kefi havakneroom oo giragnoryaneroom inch ek sovoroom? Doo vor deghyag ches gronagan amenadarragan giteliknerin inchbes es kez iravoonk dalis mdnel ko gideliknerits ver banavejeroom. Dook zer ays deghegootyoonnerov kandoom ek Hayots yegeghetsin vorovhedev jishd en asoom vor: منافقین از کفار بد ترند!!!!
Երկկողմանի խօսակցությունները շարունակելու համար օգտագործեք ձեր սեփական էլեկտրոնային հասցենրը։
Այս կայքէջը մի շփոթեք փողոցի հետ և հայհայախառը գրություններով ընթերցողի ժամանակը մի վատնեք։ Տեսակետներ փոխանակելու ունակություն չունեցող անձանց ժամավաճառության միջավայր չէ այս կայքէջը։
Նման ընթացքի շարունակելու մեր համբերատարությունը անսահման չէ ։
Da dhad el zarmanali chi kani vor nrank hovanavoroom en aynbisi mardoo(s. s.) vori vojen oo yeghanage viravorel oo anhargel e. Yergoo dari araj yerb hents Alik oratertoom mi sharh hodvatsner gnatsin shnorki sahmanneroom knnadadeloo hamar, nra (s. s.) badaskhane yeghav miayn andramabanagan merjoomnerov oo herkoomnerov` arants orinage nsheloo.inke (s. s.)yev ir manglavignere miayn asatsin sood e... Bayts yerbek chgaroghatsan abatsootsel te inchen e sood!!!
Bnagan e, vor nman mardo (s. s.) vardzvadz hedevordnern el hents nooyn yeghanagov bidi sharoonagen irents arajnordin bashdbanele. Avelatsnem vor vad bashdbanele shad aveli vnasagar e vad hagaragordits, yev menk oorakh enk, vor na` s.s.-i hovanavornere aydbisin en. Bobik, hasarag, anmagardag oo dged, voronk gazmoom en nayev s.s.-i shrjabade.
Chmoranam avelatsnel, vor ayd masin gidi te azgayin ishkhanootyoone, te gatoghigose, te azgayin endhanoor joghove yev te bolor nrank, voronk deragadar en mer hamaynki gyanki dnorinman gordzom.
Tsavalin ayn e, vor bolorn imanalov handerdz andarber entatsk en vordegroom joghoverdi iravatsi bahanjneri ngadmamb.
Yes yergar jamanag e vor Venedigits hedevoom em ays kharn oo shpot gatsootyoone bayts im hamar hasganali chi te ngadelov aydkan terootyoonner oo khapanarar ashkhadankner, ov yev inchoo en hovanavoroom ad ss-in oo nra garkin ledzvaz mardgants. Oorakh em vor kani dari e vor aylevs tehran chem bayts miyoos goghmits tsavoom em im dznendavayr tehrani hamar.
Gaghotem vor Asdvadz ooj da Dzez` IRANAHAYER.COM
Inch es oozoom asel, vor anhnar e vor kahanan taghman jamanag Nshani Masdots e gardatsel. Inke ko dere` sebooh sargsiane endoonel e vor aydbisi skhal e gadarvel oo badaskhanel e te` <Nor kahana e bidi sovori...>!!! Mardik mite kani angam en irents more taghoom , vor arajin angamva taghoome bidi lini anporz oo andeghyag mi yerekhayi hamar pordz!!! Hishyale (der Rooben)-e vor hima pakhchel e yergrits voch miayn kahanayootyoon chegiter, ayl hogegan anhangesdootyoon ooner oo manoog mnatsats mardook er. na sebooh sargsyani baregamnerits er vor harsdanaloo khosdoomov er yegel aysdegh oo bolorovin el hogevoragan pordz angam chi oonetsel. Te kani milion tsakhsvets nra dan gahgarasineren oo amboghj inch vor bedk er arnel mi dan hamar (ir yrv gnoj jashagov) Asdvats gidi, doonn el badganoom er arajnordaranin (کوچه بهار مستیان - پاک) . yev anvjar er abroom. Hima garogh ek asek hents ko madnaneshats kahanan, vori hamar milinner er dzakhsvel oor e???
Der chem khosoom ayn kahanayiu masin, vor meg dari e abroom e Tehranoom, bayts ir gine aysdegh chi!!! Gidek vor kahanan ayn badjarov vor mishd mardganys doonern e gnal -gal oonenoom, anbayman bidi amoosnatsats lini. Aha asa desnem vor ays kahanan vor dbrevankoom arden varjvoom en mi shark anbaroyagan .....-i, arants ir gnoj nergayootyan oom iravoonkov e mardgants doon gnoom?, yev ov e ardonel vor amoosnatsats kahanan arants ir goghgtsi oo miaynag kahanayootyoon anoom? Sa arden chapazants aborinootyoon e!!! Doo gides sra badaskhane yev agnargvats miyoos hartsoomnerin???? Aha norits anbaroyaganootyoon bashdbanek oo asek hamaynkoom amen inch lave!!!! Amachek, Bavagan e!!!
ko dkidoutyoune harkelov yev ko anparo khskere im achkis arach tnelov ain derhaire vor aijm yeretsgine ira mod chi yev tou asoum es inch iravounkov ourishneri doune yertoum nakh vordeghits imanoum es vor anharmar jamang yertoum e gam nouynisg yete minchev hima megi doune knatsel e shad ge neres
yete tou maousnatsatz mart es dou bid imanas inch e nshanagoum gnganits herou mnal bedagan toughteri badjarav isg yete bsagvatz ches asdvatz ani vor mi or hame desnes pari akhorjag sirelis
khentroum em chap jshtek es marots anakhorj ardahaydoutyounnerin
shnorhagaloutyoun
Երկկողմանի խօսակցությունները շարունակելու համար օգտագործեք ձեր սեփական էլեկտրոնային հասցենրը։
Տեսակետներ փոխանակելու ունակություն չունեցող անձանց ժամավաճառության միջավայր չէ այս կայքէջը։
Նման ընթացքի շարունակելու մեր համբերատարությունը անսահման չէ ։
Շարունակվելու դեպքում նմաորինակ անձանց մուտքը կարգելվի
An shnork mard dbrevankoom voch vok an vayel baner chi sovoratznoom akhe do gam hai khong eli gham barsigi izarlo do ko es khoskov mer deghatzi kahananerin el es anhargoom akhe che vor nrank el hentz vankom sovoratz o avardatz mardik en.
I verjo amachi yev yete dghamard es ari arajnordaran o asam inch ara.
Yergrordnel asem vor ko asatzitz yelnelov arajargoom em shad chh sharjves vor hodd doors chga.
Akhe ay mard gone mi kich khoskerd pokhir vor mard chh gasgatzer kez, imanoom es kani hazar angam nun khoskerh intz asel es amen angam el artunki chhasnelov togheres gnatzeres, akhe el herika yes kho imanoom em vordeghitzes gtzgtzoom.araj egar sgsar mez mod nman khosker asel desar ogoot chooni,gnatzir alikoom an ooghagi hodvatz dbar elh ogoot charav dast az pa beraztar hima egeles esdegh hasdad imatzi vor esdegh el artunk chi oonena, tzer kashi,el bavagana,glookhd ko gortzin bahi az dgha,el amen deghitzel dors arand hentz es baneri badjarov elh chared chelav.AMANCHI
************Edited By ADMIN********************
Այստեղ անձնական հաշիւներ մաքրելու տեղ չի:
Երկու կողմին էլ ազդարարում ենք, եթէ չւերադառնաք աւելի քաղաքակիրթ մակարդակի, պարտաւորւած ենք արգելել ձեր մուտքը այստեղ:
************Edited By ADMIN********************
Dook nor gyood chek gadarel. Ayd marde vori anoone dvel ek, yergar jamanag e, vor hents ir engerneri goghmits badaskhanadvootyan e ganchvel ays siti hed hamagorzagtseloo hamar, yev hima el angordzootyan e madnvel. Bayts iraganootyoonn ayn e vor te dook yev te - engerner-n en skhalvel. Gnatsek jishd mardoon gdek yev hastsen el dvek vor iren medzarenk shkeghootyamb!
Dekhmar h.........., ays angam el skhal tirakhi vra gragetsir!
************Edited By ADMIN********************
Մէկ պատգամը միայն մէկ տեղ գրէք եւ ոչ աւելին: Կրկնւելու դէպքում ձեր բոլոր պատգամներն է հանւելու:
************Edited By ADMIN********************
yete hajenas garda ays hodvadse ver hents ko nmanneri <govk>-n e.
http://www.iranahayer.com/armenian_iranians_news/armenian_iranians_viewpoint/32.html
************Edited By ADMIN********************
Dook shad lav ek janachoom dzez, dook el indz. Ays arajin angame chi vor nman geghderi mej ek kharnvoom. Dook el kav gidek vor aylevs voch vok chga dzer goghkin, dzer kashek ays khagherits en yergoo hogoon el ge pakhtsnek!!!
ՄԻ ՈՄՆ-ներ ցանկալի է, որ կարգի հրաւիրւէք, հակառակ դէպքում ձեր երկուսի մուտքը կարգիլւի:
Bedagan teghteri bagase gam voreve oorish ban chi garogh khangari Hayoc yegeghecoo garge. K a h a n a n b i d i a m o o s n a ts a ts l i n i y e v g i nn e l b i d i ir m o d l i n i! VERJ. Inch ek sovats sadhacner libanani oo Siriayi hedamnac gavarnerits yegel oo der chegac arkayootyoon ek oozoom. Baron do vesdah es hayred hents niooyn marden e vor mamad e asoon??? verjabes dbrevank yeghel enk oo gidenk inch vor baner!!!
es site-i vorbes hedevoh yev entertsogh khentroum em vor verch dak esd animasd khoskerin voronk intz yev vesdah em 100 dogos shad shaderi neghatsnemoum baderazmi tashdi e verazvatz tjpakhdapar
im gartzikov bedk aileves badkam krelou pajine vertsnek yev miain hodvatze mna
yete sharounagvi ais yerevouyte shader garogh en tsez meghatrel yev hantsake tser vra ktsel aselou vor arache chek prnoum
shnorhagaloutyoun tsez yev vartsnert gadar
Hadgabes ays hartsoom, bolorn arden irents badgamnerov ardaratsi hamaretsin site-i desagednere hamaynki dkhoor oo hivand vijagi masin.
Anshooshd voch te bolorovin badgam choonenal, bayts ays megen arden bavagan e. Gardzoom em sadananerii arshavanke bardootyan madnvets oo dok mnatsik haghtagan.
Hajoghootyppn bolorid.
Hamenayn debs arajargoom em pagek ays teman oo hamaynki hartserov hedakerkervoghnere togh irents desagednere dnel glkhavor eji vra deghadrvac` <Mer gabe miagoghmani chi lineloo> hodvadzi dag.
<Mer gabe miagoghmani chi lineloo> hodvadzi dag.
1. Որո՞նք են համայնքի հասարակական ու ազգային կեանքի հզօր, յաջող եւ օրինակելի կողմերը:
2. Որո՞նք են համայնքի հասարակական ու ազգային կեանքի տկար, թերի եւ անբարեյաջող կողմերը, եւ նշել դրանց վերացման միջոցները:
3. Ինչո՞ւ դպրոցական խնդիրները (ուսուցման մակարդակի եւ վարչական տնօրինումների իմաստով) օր ըստ օրէ բարդանում ու վերածւում են անլուծելի խնդիրների:
4. Արդեօ՞ք միութիւնները ծառայում են իրենց ծրագրով յստակեցւած նպատակներին:
5. Արդեօ՞ք Հայոց Առաքելական Եկեղեցին, իր գործունէութեամբ համապատասխանում է մեր եկեղեցու հաւատամքին, աւանդական սկզբունքներին:
6. Արդեօ՞ք Հայոց Առաքելական Եկեղեցին, իր գործունէութեամբ կարող է պատասխանել ժամանակակից մարտահրաւէրներին ու երիտասարդութեանը յուզող կարիքներին:
7. Ինչպէ՞ս էք գնահատում համայնքի տեղեկատւական մեքենայի գործելակերպը:
8. Ինչքա՞ն կարեւոր է Իրանահայ համայնքի գոյատեւման անհրաժեշտութիւնը, մանաւանդ նկատի ունենալով այն պարագան, որ Հայաստանի անմիջական ու միակ դրացին է, իր ազգային հզօր հիմքերով
Vorbes orinag yegek khorhenk veroom nshvatsneri 8-rd glkhi shoorj.-
8. Ինչքա՞ն կարեւոր է Իրանահայ համայնքի գոյատեւման անհրաժեշտութիւնը, մանաւանդ նկատի ունենալով այն պարագան, որ Հայաստանի անմիջական ու միակ դրացին է, իր ազգային հզօր հիմքերով :
Yete hamadzayn ek sgsek ays nyoote knnel ir bolor goghmerov.
Sireliner gartzes kahanautunh skhal ek ungalel,tzer gartzikov ov e garogh kahana linel,ardyok tzer gartzikov ayn mardh vor chi garogh iren ir serain pahanjnerom garavari garogh e kahana linel,gam gidek ardyok te kahanan ir arakelootyan hntatzgom bedk e onena nayev menagyatz orer.
oremn kahanai miaynag abrelh ayd el vorosh garavoragan khndirneri beromov voch mi argelk chi yeheghetzoo desageditz.
oremn sireliner dok hsd tzer gamki ganoner mi sahmanek mer daravor yev arakelahimn yegeghetzoo hamar.
yete andeghyag ek bardavor chek tzer gartzikh haydnek ays norb khndirneri veraberyal.
Arden yegeghetsineroom gronagan aynbisi yerger en bardaroom miamid havadatsialnerin, voronk amboghjovin khort oo anhashd en te Hayots Arakelagan Yegeghetsoo yev te Hay joghoverdi ngaragrin oo hogebanootyan.
isg verjers Tehrani S. Sargis yegeghetsoom aganades enk mi angyoonoom Msoori badrastmae vore hadoog e miayn Catolic Yegeghetsinerin. Ayndegh badrasdvoom en ayn msoori manragerde vordegh Tsnvets Hisoos Crisdos.
Inke garooytse geghetsig e oo hajeli manavand pokrigneri hamar, bayts iraganootyoonn ayn e, vor mer yegeghetsin, Hayots Arakelagan Yegeghetsin chooni nman shintsoo decorativ sarker, mer yegeghetsin chooni ardzanneri oo bjnankov zardaroomner. Gootse vomank oorakhanan, khandavarven, bayts srbazani ays ararke hamarvoom e joghoverdi zgatsoomneri chrashahoome amenagobid oo dgegh yeghanagov.
Amenagarevoren ayn e vor na ays msoore sarkelov yergoo nbadag e hedabendoom. Nakh ir doorken e dalis nororya Galilener sbanoghnerin vore vehapari yev pap-i handibman ardyoonken e, yev aba taktsnoom e Ardak Arkebisgobos Manoogyani shirime, vor gdnevoom e jishd msoori Yedevi masoom... Cgidem yerb kenakhndrootyan maghdze ayskan khor oo tsaydoon e mi "hogevoragan"-i mod ayn el "arajnord"-i desagov, na inchbes bidi karozi baroyaganootyoon oo Crisdosi badviranneri masin...
Norendir Badgamavoragan joghovits sbasoom enk angakh arajnordi clishe badjarabanootyoonnerits ir bashdonagan desageden haysdni oo dirkoroshoom tsootsaberi
GLKHAVOR PADVIRAN:
---SIRIR AMBOGHJ SRDOVD OO HOKOVD KO ASDZOON, INKED KEZ, MIUSNERIN, YEV TSHNAMUD
POGHOS ARAKYALN SHESHDOOME
<BARI PADERAZM MGHEK MTOOTYAN OOJERI DEM YEV BAROOTYAMB OO SIROV HAGHTEK>
YEV KERISDOS SHESHDOOME
KADARELOV SIRO PADVIRANE KADAROOMEK AMBOGHJ ORENKNERE
HARGELI HOKEVORAKANNER,INCHKANOV EN DZEZ HARAZAD ES PADVIRANNERE VOR ESPES TSHNAMANK ENK DESNOOM DZER COMMENTNEROOM
ASHKHARAINNERITS SPASELIK CHKA, DUK INCHEK ANOOM? ARDYOK KRISDOS ARDATSOLVOOM E DZER GORTSOONEOOTYAMB?????
isk oorishnerin parz yeghbayrakan khndrank.
khndroomem gone mek ankam kardatsek avedarann oo asdvatsashunche
ASDVATS KOOYR HAVADATSIAL CHI TSANKANOOM
krisdos hisoosi havadatsial
Գրանցէք ձեր պատգամը