• Գլխաւոր էջ
  • Մեր Մասին
  • Պատմական Ակնարկ
  • Դեմքեր
  • Գովազդ
  • Կապ
  • Յղումներ
  • Համայնքի Լուրեր
    • Տեսակէտ
    • Խորհրդածութիւն
    • Միութենական կեանք
    • Հոգեւոր
  • Յայտարարութիւն
  • Հայաստան
    • Արցախ
    • Մշակութային
    • Տնտեսական
  • Սփիւռք
  • Իրան
Գլխաւոր էջ | Այլազան | «Oրացույց 2012». ամիսը կունենա՞ 28 կամ 35 օր

«Oրացույց 2012». ամիսը կունենա՞ 28 կամ 35 օր

30 January, 2010 07:00:00 Իրանահայեր Լրատու ցանց Iranahayer news portal
ՏԱՌԱՉԱՓ: Decrease font Enlarge font
image

Օրացույցի միջազգային ասոցացիան հանդես է եկել մի նախաձեռնությամբ` փոխել օրացուցային համակարգը, որն ընդունելի է ամբողջ աշխարհի կողմից բոլորովին համակարգով:

Հնարավոր է, որ այդ բոլորովին նոր օրացուցային համակարգը կծնվի 2012թ-ին: Բավական է որոնել «օրացույց 2012», «փոփոխված օրացույց» թեմաները և ականատես լինել բազմաթիվ հրապարակումների` գրականության պակաս չկա:

Ռուսական, ամերիկյան և բազմաթիվ այլ օտարալեզու ելեկտրոնային հրատարակություններ, գիտական հոդվածներ անդրադառնում են Գրիգորյան օրացույցից մեկ այլ համակարգի անցնելու գաղափարին: Օրացույցը փոխելու տարբերակները շատ են:

Ուեյն Ռիչարդսոնը, օրացույցի միջազգային ասոցացիայի նախագահը հայտարարել էր, որ նոր օրացույցը նույնպես կունենա 365 օր տարվա ընթացքում, ընդ որում, յուրաքանչյուր տարի, որ սկսվում է կիրակի օրով կունենա մեկ լրացուցիչ օր ևս` երկրորդ շաբաթ օրը:

Մեկ այլ տարբերակ է այսպես կոչված «սիմետրիկ օրացույցը», երբ ամեն ամսվա առաջին օրը սկսվում է երկուշաբթի օրվանից: Սակայն այս նորամուծությունը ուղիղ կապ կունենա փետրվար, մայիս, օգոստոս և նոյեմբեր ամիսների հետ, երբ ամսվա ընթացքում օրերի քանակը կհասնի 35-ի, իսկ մնացած ամիսները կկրճատվեն մինչև 28 օր:

Այս և մնացած այլ տարբերակները, համակարգի փոփոխության դրական և բացասական կողմերը և ազդեցությունները դեռևս պետք է քննարկվեն ՄԱԿ-ի կողմից և այնուհետև հաստատվեն:

 

Թեև Գրիգորյան օրացույցը բավական ստույգ է և համընկնում է բնության տարբեր երևույթների հետ, դրա ժամանակակից կառուցվածքը այնքան էլ կատարյալ չէ հասարական կյանքի այլ պահանջների համար: Տարեց տարի փոխվում են ամսվա օրերը և շաբաթվա օրերը, ուստի որոշակի իրադարձությունների ստույգ տվյալների պահպանումը ավելի է դժվարանում: Օրինակ, որոշ կրոնական տոնակատարություններ ունեն կամ ստույգ ամսաթվեր, կամ էլ շաբաթվա որևէ օր, և օրացույցի ոչ ստույգ լինելու պատճառով այդ օրերը ամեն տարի տարբեր են լինում:

Օրինակ Սուրբ Ծնունդը, որը կաթոլիկների մոտ նշվում է դեկտեմբերի 25, իսկ քրիստոնյաների մոտ հունվարի 6-ին շաբաթվա տարբեր օրերի է լինում: Օրացույցային համակարգը փոխելու թերևս գլխավոր փաստարկը մեկ միջազգային հաստատուն և հարատև օրացույց ունենալն է: 

Պատգամներ (0 posted):

Գրանցէք ձեր պատգամը comment

Please enter the code you see in the image:

  • email Ուղարկել ընկերոջը
  • print Տպելու տարբերակ
  • Plain text Plain text
Քւէարկութիւն: Էջմիածի՞ն թէ՞ Անթիլիաս
Նկատի ունենալով, որ այսօր մենք ունենք անկախ երկիր, Ձեր կարծիքով Իրանահայ եկեղեցական երեք թեմերը պիտի՞ վերամիաւորւեն Էջմիածնի մայր աթոռին, թէ՞ շարունակեն մնալ Կիլիկիոյ կաթողոկոսութեան հովանու ներքոյ:
All polls
Գնահատէք այս թեման
0
Exchange Rates of Armenian Dram (AMD)
Weather in Armenia
Գլխաւոր էջ | Set as homepage | Add to favorites | Rss / Atom | Plain text | Արխիւ

Powered By Shivini Studio