• Գլխաւոր էջ
  • Մեր Մասին
  • Պատմական Ակնարկ
  • Դեմքեր
  • Գովազդ
  • Կապ
  • Յղումներ
  • Համայնքի Լուրեր
    • Տեսակէտ
    • Միութենական կեանք
    • Հոգեւոր
    • Յայտարարութիւն
  • Հայաստան
    • Արցախ
    • Մշակութային
    • Տնտեսական
  • Սփիւռք
  • Իրան
Գլխաւոր էջ | Տարածաշրջան | Թուրքական դասագրքերից հանվել է «Արարատ» բառը

Թուրքական դասագրքերից հանվել է «Արարատ» բառը

30 January, 2010 07:02:00 Panorama.am
ՏԱՌԱՉԱՓ: Decrease font Enlarge font
image

Թուրքիայի կրթության նախարարությունը գրաքննության է ենթարկել այդ երկրի միջնակարգ դպրոցների աշխարհագրության դասագրքերը: Պատճառը բիբլական լեռ «Արարատի» անունն  է: Նշենք, որ լեռան պաշտոնական անվանումը Թուրքիայում Աղրը դաղ է:

Թուրքական «Ֆըրաթ» (Fırat) լրատվական գործակալության տեղեկացմամբ` Թուրքիայի ազգայանական շրջանակները և իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ) կուսակցությունը «Արարատ» բառը մտցրել են Հայոց ցեղասպանության հետ առնչվող արգելված բառերի շարք: Միջնակարգ դպրոցների աշխարհագրության դասագրքերում Մասիս սարը նշված է եղել Արարատ, ինչն արթնացրել է ազգայնական շրջանակաների վրդովմունքը:


«Արարատ» բառը խորհրդանշում է Հայոց ցեղասպանությունը»,- պատճառաբանում են նրանք:
«Ազգայնական շարժում» կուսակցության պատգամավոր Հասան Չալըշը դասագրքերում Արարատ բառն «Աղրը դաղ»-ով փոխարինելու առաջարկ է ներկայացնրել երկրի խորհրդարան:

 Չալըշը դիմել է նաև կրթության նախարարությանը` ասելով. «Հայոց ցեղասպանության խորհրդանիշի վերածված «Արարատ» բառը դուք օգտագործել եք «Աղրը Դաղ»-ի փոխարեն: Ինչպիսի° աշխատանքներ են տարվում այդ սղալն ուղղելու համար»:
Թուրքիայի կրթության նախարար Նիմեթ Չուբուքչուն էլ հայտնել է, որ գրքում տեղ գտած քարտեզի անորակության պատճառով այդ բառը հնարավոր չի եղել առանձնացնել և նոր հրատարակություններում, որոնք շուտով կբաժանվեն դպրոցներին, Արարատի փոխարեն արդեն նշված է Աղրը Դաղ:


Ավելի վաղ Թուրքիայի ազգայնական շրջանակները պահանջում էին կրթության նախարարության միջամտությունը, որպեսզի «Google-Earth»-ի կողմից չօգտագործվի Արարատ բառը:

Պատգամներ (0 posted):

Գրանցէք ձեր պատգամը comment

Please enter the code you see in the image:

  • email Ուղարկել ընկերոջը
  • print Տպելու տարբերակ
  • Plain text Plain text
Քւէարկութիւն: Ազգային իշխանություն
Վստահում ե՞ք ազգային իշքանության
All polls
Գնահատէք այս թեման
0
Exchange Rates of Armenian Dram (AMD)
Weather in Armenia
Գլխաւոր էջ | Set as homepage | Add to favorites | Rss / Atom | Plain text | Արխիւ

Powered By Shivini Studio