Փոթորկի հետեւանքով երեք բեռնատար նավեր իրար են բախվել
Ստամբուլի միջով անցնող Բոսֆորի նեղուցում ուժեղ փոթորկի հետեւանքով երեք բեռնատար նավեր բախվել են իրար:
Արդյունքում նավերից մեկը հայտնվել է խորտակվելու վտանգի առաջ:Ստամբուլի մեջ նեղուցի Ահըրքափը Բ-7 կոչված տարածքում խարիսխ գցել պատրաստվող «Kayan-1» բեռնատար նավը, ուժեղ փոթորկի պատճառով բախվել է այդտեղ գտնվող երկու նավերի: Արդյունքում Sierra Lione դրոշով նավը վնասվել է եւ սկսել է նրա մեջ ջուր լցվել: Առափնյա անվտանգության ծառայության տնօրինության աշխատակիցները աշխատում են փրկել նավը խորտակումից: Նավը ժամանել է Եգիպտոսից եւ մեկնում է Ուկրաինա:
Նշվում է, որ Բոսֆորում շարունակվող փոթորկի պատճառով, Ստամբուլում դադարեցվել է ծովային ուղեւորատար երթուղային նավերի երթեւեկությունը



Ձեր մեկնաբանությունը