Ելակետ | Տարածաշրջան | Ֆրանսիայի դեմ թուրքական նոր հնարավոր պատժամիջոցների հարցը

Ֆրանսիայի դեմ թուրքական նոր հնարավոր պատժամիջոցների հարցը

Տառաչափ Decrease font Enlarge font
Ֆրանսիայի դեմ թուրքական նոր  հնարավոր պատժամիջոցների հարցը

Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ՝ երեկ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանն ու արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն ժամերով հետևել են Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի շուրջ Ֆրանսիայի Սենատում ծավալված դեբատներին։

Սենատի կողմից այդ օրինագծի ընդունումից հետո Էրդողանն ու Դավութօղլուն կուսակցության նիստում քննարկել են Ֆրանսիայի դեմ թուրքական նոր պատժամիջոցների սահմանման հարցը։

Խոսքը թուրքական պատժամիջոցների 2-րդ փուլի մասին է, քանի որ 1-ին փուլը թուրքական կողմը հրապարակել էր նախորդ տարվա դեկտեմբերի 22-ին՝ Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից վերոնշյալ օրինագծի ընդունումից անմիջապես հետո։

Երկրորդ փուլին բաժին ընկած թուրքական հնարավոր պատժամիջոցներն են.

ա) օրինագծի դեմ պայքարի համար Թուրքիան օգտվելու է միջազգային բոլոր դատական համակարգերից, 

բ) պատժամիջոցները պետք է կրեն ոչ թե ժամանակավոր, այլ մնայուն բնույթ,

գ) նախորդ անգամ կարճ ժամանակով Ֆրանսիայից հետ կանչված դեսպան Թահսին Բուրջուօղլուն այս անգամ հետ է կանչվելու շատ ավելի տևական ժամկետով,

դ) Իսրայելի նման՝ Ֆրանսիայի հետ դիվանագիտական հարաբերությունները իջեցվելու են նվազագույն մակարդակի,

ե) անցկացվող տենդերներում բացառվելու է ֆրանսիական ընկերությունների մասնակցությունը,

զ) Ֆրանսիայում Թուրքիայի ռազմական կցորդը հետ է կանչվելու, իսկ Թուրքիայում Ֆրանսիայի ռազմական կցորդին արտաքսելու են։

Հիշեցնենք, որ մոտ մի ամիս առաջ Էրդողանը հրապարակել էր թուրքական պատժամիջոցների առաջին փուլը։ Այդ 8 պատժամիջոցներն էին.

1) Փարիզից Թուրքիայի դեսպանի հետկանչ,

2) քաղաքական, ռազմական ու տնտեսական ոլորտներում փոխադարձ այցերի, սեմինարների, դասընթացների սառեցում,

3) զորավարժությունների չեղյալ հայտարարում,

4) Ֆրանսիայի հետ ամեն տիպի քաղաքական խորհրդակցությունների կասեցում,

5) Թուրքիայի տարածքում ֆրանսիական մարտական ինքնաթիռների թռիչքների թույլտվության արգելք,

6) Ֆրանսիայի հետ համատեղ ԵՄ-ի թվինինգ նախագծերին Թուրքիայի մասնակցությունից հրաժարում,

7) Ֆրանսիական ռազմանավերի անցման թույլտվության վերացում,

8) 2012 թվականին կայանալիք տնտեսական նիստին Ֆրանսիայի հետ համատեղ մասնակցելուց հրաժարում։

Subscribe to comments feed Մեկնաբանություններ (0 posted):

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը comment

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

  • email Ուղղարկել ընկերոջ
  • print Տպագրելու տարբերակ
  • Plain text Տեքստային տարբերակ
Պիտակներ:
Պիտակներ չկան
Գնահատական
0