Հրապարակային հուղարկավորություն չի լինելու:
Մայքլ Ջեքսոնի հարազատները պաշտոնապես հայտարարել են, որ հրապարակային հուղարկավորություն չի լինելու: Նշենք, որ նախապես հայտարարվել էր, որ երգիչը կհուղարկավորվի Neverland ռանչոյում: Սակայն հետո նրանք հրաժարվել են այդ մտադրությունից:
Պապարացիները հասցրել են լուսանկարել Մ. Ջեքսոնի տան մոտ գտնվող սպիտակ կառք, սպիտակ ձիեր և դագաղ տեղափոխելու համար նախատեսված բյուրեղապակե մեքենա: Դրանից հետո խոսակցություններ սկսել էին պտտվել, թե Ջեքսոնի հարազատները մտադիր են հուղարկավորությունն իսկական շոու դարձնել:
Բացի այդ, Ջեքսոն ընտանիքի համար նոր խնդիր է առաջացել: Փաստորեն նրանք իրավունք չունեն նրան հուղարկավորել ռանչոյի տարածքում: Ըստ օրենքի, բոլոր հանգուցյալները պետք է հուղարկավորվեն գերեզմանատներում:
Առայժմ հստակեցված չէ, թե ուր է հուղարկավորվելու հանրահայտ երգիչը:
Քւէարկութիւն: Էջմիածի՞ն թէ՞ Անթիլիաս
Նկատի ունենալով, որ այսօր մենք ունենք անկախ երկիր, Ձեր կարծիքով Իրանահայ եկեղեցական երեք թեմերը պիտի՞ վերամիաւորւեն Էջմիածնի մայր աթոռին, թէ՞ շարունակեն մնալ Կիլիկիոյ կաթողոկոսութեան հովանու ներքոյ:
Գնահատէք այս թեման




Պատգամներ (0 posted):
Գրանցէք ձեր պատգամը